Friday, March 29, 2024
Նորություններ

Կմեկնարկի արտահիվանդանոցային պալիատիվ բժշկական օգնության փորձարարական ծրագիրը

Առողջապահության նախարարությունում շարունակվում են Հայաստանում պալիատիվ բժշկական օգնության զարգացման աջակցության աշխատանքային խմբի հանդիպումները:

Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը ներկայացրել է, որ 2019թ. առաջին եռամսյակում, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ, ՀՀ մարզերի և Երևանի չորս բժշկական կազմակերպությունում մեկնարկելու է արտահիվանդանոցային և արտագնա պալիատիվ բժշկական օգնության փորձարարական ծրագիրը: Միաժամանակ, քննարկվում և նախապատրաստական աշխատանքներ են տարվում 2019-ի 2-րդ կիսամյակում որոշ հիվանդանոցային կազմակերպություններում պալիատիվ բժշկական օգնության ծավալման, պետական պատվերի տեղադրման հնարավորության ուղղությամբ:

Նախարարության կողմից Երևանի քաղաքապետարանին և մարզպետարաններին առաջարկվել է դիտարկել բժշկական կազմակերպությունների կողմից պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման մասով լիցենզավորման հնարավորությունը, ինչի համար օրենսդրությամբ պարզեցվել են պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում` շարժական (մոբիլ) ծառայության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները:

Աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները խնդրի շուրջ: Ինչպես նաև քննարկվել են ցավի կառավարման արդյունավետության բարձրացման հնարավորությունները, այդ ոլորտում տասնամյակների ընթացքում ձևավորված կարծրատիպերը կոտրելու հնարավորությունները և ուղիները։

Մասնագետներն արձանագրել են, որ թեև մշակված են ցավի կառավարման ուղեցույցներ և թմրամիջոցների շրջանառությանը վերաբերող իրավական ակտեր, ԱԱՊ օղակում անհրաժեշտ է հետևողական աշխատանք տանել գործնականում ցավի արդյունավետ կառավարման մասով`ներգրավվելով ոլորտում գործող հասարակական և միջազգային կազմակերպություններին։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook