Saturday, April 20, 2024
Նորություններ

Կմշակվի Ռեֆերենս լաբորատորիայի որակի ապահովման պլան

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի գրասենյակը, Հակամանրէային դեղերի  նկատմամբ կայունության դեմ պայքարի և հսկողության ռազմավարական ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի  ռեֆերենս լաբորատորիային շարունակական աջակցություն է տրամադրում: Այն ուղղված է  մասնավորապես` մանրէաբանական լաբորատոր ծառայություններում միջազգային ИСО 15189:2012  չափորոշիչներին համահունչ «Որակի կառավարման համակարգի» ներդրմանը:

20180220_105344

ԱՀԿ փորձագետի առաջին աջակցող այցը կազմակերպվել է 2017 թվականի սեպտեմբերին: Այժմ մասնագետները կրկին Հայաստանում են:

Աջակցող այցերի նպատակն է Ռեֆերենս լաբորատորիայի և մարզային 5 մասնաճյուղերի լաբորատորիաների ղեկավար անձնակազմին ներկայացնել ԱՀԿ-ի կողմից մշակված «Լաբորատորիայի որակի աստիճանական ներդրման ( Laboratory Quality Stepwise Implementation- LQSI) գործիքակազմը և սովորեցնել առօրյա գործընթացում այդ գործիքակազմի կիրառման սկզբունքները:

20180220_103528

Այցի ավարտին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի  ռեֆերենս լաբորատորիայի ղեկավար անձնակազմը` ԱՀԿ-ի փորձագետի աջակցությամբ կմշակի լաբորատորիայի որակի ապահովման պլան` ելնելով նախորդ աջակցող այցի ընթացքում լաբորատորիայի կարողությունների LQSI ստուգացուցակով իրականացված գնահատման արդյունքներից:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook