Wednesday, April 24, 2024
ՆորություններԺամանց

Կոկոռ դեղին-դեղին ջրաշուշան, նունուֆար

Կոկոռ դեղին-Кубышка жёлтая -(լատ.՝ Nuphar lutea), հարսնամատազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս:
jylta_vodna_roza_nuphar_luteum_4485_0_412
Ջրի մակերեսին լողացող, խոշոր լայն էլիպսաձև, հիմքում սրտաձև տերևներով գեղազարդային բազմամյա կոճղարմատավոր բույս է:
Ծաղիկները միայնակ են, ջրի մակերեսից մի փոքր բարձրացող: Բույսն ունի հինգ դեղին բաժակաթերթ: Պսակաթերթերը փոքր են, նեղ, երկարավուն, բազմաթիվ, աստիճանաբար առէջների փոխակերպվող և պարուրաձև դասավորված:220px-Nuphar_lutea
Պտուղը հատապտղանման է, լորձնային և օդային պղպջակներկրող պերիկարպով՝ պտղապատով:
Հանդիպում է միայն Վերին Ախուրյանի ֆլորիստիկական շրջանում (Արփա լճի և Ախուրյան գետի ավազաններ): Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է Նախակովկասը, Արևմտյան և Արևելյան Անդրկովկասը, Եվրոպան, Սիբիրը, միջերկրածովյան ավազանը, Փոքր և Միջին Ասիան :
Աճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1800-2000 բարձրությունների վրա, ինչպես նաև լճերում, չհոսող և դանդաղահոս ջրերում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին: Օգտագործվում է որպես դեղաբույս:
Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես անհետացած տեսակ: Մի փոքր պոպուլյացիա հայտնաբերվել է Ախուրյան գետի հին հունում:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook