Wednesday, April 24, 2024
Հիվանդություններ

ԿՈԿՈՐԴԱԲՈՐԲ -ԼԱՐԻՆԳԻՏ

Կոկորդաբորբը` լարինգիտը  կոկորդի  լորձաթաղանթի  բորբոքումով  ընթացող հիվանդություն  է:

 
Հիվանդության առաջացման  պատճառներից  են` իմունիտետի  թուլացումը, օրգանիզմի  սառեցումը, փոշին, շնչուղիներում  տարբեր խանգարումները, գերլարված  ձայնալարերը, բարձր   ձայնը:
Լարինգիտի  դեպքում  ձայնալարերը  այտուցվում են, շնչուղիների  լուսանցքը  նեղանում է, կոկորդում  չորություն, ցավ  և երբեմն  գլխացավ  է առաջանում, բարձրանում  է ջերմությունը,  զգացվում է արագ հոգնածություն, ձայնի տեմբրի փոփոխություն, կոկորդում  օտար մարմնի  զգացում, հազ:
Լարինգիտ ախտորոշվելու դեպքում  պետք է հրաժարվել`ալկոհոլից, թողնել ծխելը, աղի, կծու սննդից:
200գ. չորացրած թուզը լավ մանրացնելվրան լցնել 200մլ կաթ և եփեք մինչև ստացվի սերուցքանման զանգված: Գոլ վիջակում  քիչքիչ ուտել: Թզի  և մուրաբան,և եփուկը  լավ ազդեցություն  են ունենում լարինգիտի  դեպքում:
 
                                       գայլուկ 
 
Ազնվամորու տերևները` 20 գ. փիփերթի տերևները`25 գգայլուկի  տերևները`  25գև եղեսպակի տերևները`30գ. մանրացնելխառնել  միմյանց  հետ: 3 թեյի գդալ խառնուրդի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել: Ստացված լուծույթով կատարել  կոկորդի ողողումներ:
                             Репешок-երեսնակ
15գրամ երիցուկի ծաղիկներ, 15 գրամ եղեսպակի տերևներ, 20 գրամ  երեսնակի վերգետնյա հատվածը փոշիացնել,  պատրաստված խառնուրդից վերցնել 1 թեյի գդալ բուսահումք, վրան լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել: Քամել, կատարել կոկորդի ողողումներ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook