Saturday, April 20, 2024
Նորություններ

Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավորությունները

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն ընդունել է «Սանոֆի» ընկերության ներկայացուցիչներ Վասիլի Ստեփանյանին, Յուրի Օրլովին և Գեոֆրոյ Բեսսաուդին:  Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Հակոբ Թոփչյանը:
Հյուրերը նախարարի տեղակալին ներկայացրել են մանրամասներ «Սանոֆի» ընկերության կողմից արտադրվող և ներկրվող դեղերի որակի, անվտանգության  և արդունավետության վերաբերյալ:
«Սանոֆի» ընկերության ներկայացուցիչները նշվել են, որ իրենք մշտապես իրականացնում են շուկայի մշտադիտարկում կազմակերպության կողմից  արտադրված դեղերի վերահսկման ուղղությամբ:  Միաժամանակ, կազմակերպության կողմից առաջարկվել է ներդնել պիտակավորման նոր մեխանիզմներ, ինչը կբարձրացնի դեղերի անվտանգությունը և հիմքեր կստղեծի անօրինական ներմուծումներից  խուսափելու համար:
Կողմերը քննարկել են բարձրացված հարցերը և հետագա համագործակցության հնարավորությունները:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook