Saturday, April 20, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Կոնտակտային լինզաներ:Տեսակները

Կոնտակտային լինզաները օգտագործում են տեսողության  կորրեկցիայի համար, դրանք պատրաստված են պլաստմասե նյութից:
Կոնտակտային լինզաները կախված իրենց տեսակից , կարող են  կրել երկար ժամանակ՝ մի քանի ժամից մինչև մի քանի օր: Լինզայի տանելիությունը կախված է նրա ձևից, պատրաստման նյութի որակից,  ներսային մակերեսի  ու  ակնագնդի համապատասխանությունից և այլն:
%d0%b1%d0%b8%d0%be%d1%81%d0%be%d0%b2%d0%bc%d0%b5%d1%81%d1%82%d0%b8%d0%bc%d1%8b%d0%b5-%d0%bb%d0%b8%d0%bd%d0%b7%d1%8b-%d0%bc%d0%b8%d0%bd%d0%b8%d0%bc%d0%b8%d0%b7%d0%b8%d1%80%d1%83%d1%8e%d1%82-%d0%bfՏարբերում են սկլերալ,  կորնոսկլերալ և եղջերաթաղանթային  կոնտակտային լինզաներ:  Ավելի հարմար են  եղջերաթաղանթային  լինզաները:
Տարբերում են ՝
կոպիտ
փափուկ
ճկուն
կոմբինացված լինզաներ
Կոպիտ լինզաները  պատրաստվում են բացառապես անհատական՝ պացիենտի  աչքի ձևից ելնելով: Վերջին ժամանակներում  օրգանական ապակու փոխարեն օգտագործում են օդաթափանց նյութեր: Այս  նյութից  պատրաստված լինզաները անվանում են RGP ( Rigid Gas Permeable):
Փափուկ լինզաները պատրաստվում են հիդրոֆիլ պոլիմերից, այս տեսակի լինզաները պացիենտների համար ավելի հարմար են  քան կոպիտ լինզաները, սական ավելի վատ են շտկում աստիգմատիզմը , քանի որ կրկնում են եղջերաթաղանթի ձևը: Այս տեսակի լինզաները առայում են ավելի երկար քան կոպիտները:
Ճկուն լինզաները ունեն և կոպիտ և փափուկ լինզաների հատկությունները,այն է՝ երկարաժամկետ են, հեշտ է խնամքը, բարձր օպտիկական հատկություն ունեն, լավ տանելի են:
Կոմբինացված (փափուկ և կոպիտ) ունեն կենտրոնական մաս` պատրաստված օրգանական ապակուց ,և ծայրամասային հատված՝ հիդրոֆիլ պոլիմերց: Այս տեսակի լինզաները պատրաստման դժվարությունների  հետ կապված մեծ տարածվածություն չունեն:

Ապրեք Առողջ…

Պատրաստեց՝  Գ. Բունիաթյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook