Friday, April 19, 2024
Նորություններ

Կոշի բուժկենտրոնը կսպասարկի ավելի մեծ թվով հաշմանդամ երեխաների

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ Արագածոտնի մարզի Կոշ համայնքում գործող «Արմենակ և Աննա Թադեոսեանների բուժկենտրոն-հիմնադրամի» պետական ֆինանսավորումն աճում է. հատկացված 29.4 մլն դրամին ավելացվել է ևս 20 մլն դրամ: Նախարարի որոշումը միտված է նշված կենտրոնի կողմից հաշմանդամ երեխաների վերականգնողական բուժման մատչելիությունն ապահովելուն, հերթերի կրճատմանը և սպասարկվող երեխաների թվաքանակի ավելացմանը:

Հատկացված գումարի շրջանակներում Կոշի բուժկենտրոնը հնարավորություն կունենա բժշկական օգնություն ցուցաբերել նաև 2017 թվականին լուծարված Օշականի մանկական վերականգնողական կենտրոնում նախկինում բուժօգնություն ստացած երեխաներին: Այնինչ կենտրոնի փակումը հարուցել էր այնտեղ այցելող ու բուժօգնություն ստացող երեխաների ծնողների դժգոհությունը:

Նկատի առնելով նաև Կոշում բուժսպասարկում ստանալու համար հաշմանդամ երեխաների տեղափոխման խնդիրները՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Երևանից Կոշ և հետադարձ ուղղությամբ երեխայի և խնամողի տեղափոխումը կկազմակերպվի անվճար: Եւ ամբուլատոր, և հիվանդանոցային վերականգնողական բուժման ընթացքում երեխաները կապահովվեն նաև անվճար սննդով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook