Saturday, April 20, 2024
Նորություններ

Կոտայքում բախվել են երգիչ Վարդան Ուրումյանի Mitsubishi Pajero-ն ու BMW-ն. կա 3 զոհ, 2 վիրավոր

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի՝ Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում բախվել են BMW և Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի, որոնցից երկուսը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից 2-ը, գիտակցության չգալով, մահացել են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ Mitsubishi Pajero-ն վարել է երգիչ Վարդան Ուրումյանը, որը նույնպես բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook