Friday, March 29, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Կորյակային ցանը հայտնվում է նաև սխալ սննդակարգի հետեվանքով

Կորյակային ցանը հայտնվում է նաև սխալ սննդակարգի հետեվանքով: Եթե Ձեր ճաշացանկում մեծ մասամբ մտնում են օսլա պարունակող մթերքներ (օրինակ կարտոֆիլ), աղ, շաքար եվ ճարպ, ապա  կարելի է ասել, որ ակնեն պատրաստ է: Բացի այդ, մաշկային ցանի առաջացմանը նպաստում է՝ թթու դրած եվ ապխտած մթերքների, ինչպես նաև թեյի, սուրճի չարաշահումը:

Սննդակարգից բացառեք ճարպագեղձերի ակտիվացմանը նպաստող , ինչպես նաև ինսուլինային փոխանակությունը խաթարող մթերքները, մասնավորապես՝ կոնսերվանտներ պարունակող ուտելիքները(կարդացեք տուփի վրա), գազավորված խմիչքները, ինչպիսիք են պեպսին և կոկա-կոլան, շոկոլադի փոխարինիչները, կծու, ապխտած և աղի մթերքները, ինչպես նաև քաղցրավենիքները (այդ թվում նաև մեծ քանակությամբ քաղցր յոգուրտները):

Բացի այդ, ցանկալի է մինիմումի հասցնել կենդանական ճարպերի օգտագործումը, բացառություն է կազմում յուղալի ծովաձուկը: Սննդի մեջ օգտագործեք չափավոր քանակությամբ ամբողջական ցորենի հաց և մակարոնեղեն՝ պատրաստված պինդ տեսակի ցորենի ալյուրից: Օգտագործեք հատապտուղներ, մրգեր, բանջարեղեն, ձկնեղեն և շիլաներ՝ պատրաստված ամբողջական հացահատիկից: Խմեք շատ հեղուկներ՝ օրական մինչև երկու լիտր:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook