Tuesday, April 23, 2024
ՀիվանդություններՆորություններԳեղեցկություն և խնամք

Կորյակների <քարտեզ>:Ի՞նչ տեղակայում ունեն և ինչպե՞ս պայքարել

1. և 2.Մարսողական համակարգՄի կեր ոչ առողջ կամ քիչ վերամշակում անցած սնունդ:Պակասեցրու ճարպերի քանակը քո սննդակարգում:

3.Լյարդ-Սննդակարգից հանեք ալկոհոլը,ճարպային սնունդը և կաթնամթերքը:Բացի սրանից կատարեք թեթև ֆիզիկական վարժություններ ամեն օր և լավ քնեք:
4 և 5.Երիկամներ-Բոլոր խնդիրները աչքերի շուրջը,այդ թվում և սև շրջանակները,ցույցեն տալիս,որ ջրազրկված եք:Խմեք հեղուկներ:
6.Սիրտ-Ստուգեք Ձեր զարկերակային ճնշումը և վիտամին B-ի մակարդակը:Կծու սնունդի քանակը պակասեցրեք ,կրճատեք մսամթերքի քանակը և շատ ժամանակ անց կացրեք մաքուր օդում:Բացի այդ անհրաժեշտ է իջեցնել խոլեստերինի քանկությունը,<<վատ>> ճարպերը փոխարինել <<լավերով>>:Ընդեղենի,ավոկադոյի,ձկան յուղի մեջ կան օգտակար Օմեգա-3 և Օմեգա-6:Քանի որ այս հատվածում շատ են լայնացած անցուղիները,համոզվեք նաև,որ կորյակների առաջացման պատճառ չեն հանդիսացել հին շպարը կամ ժամկետն անց կոսմետիկան:
7 և 8.Երիկամներ-Այո,օգտագործեք շատ հեղուկներ:Եվ կրճատեք գազավորված ըմպելիքները,սուրճը,ալկոհոլը,քանի որ սրանք առաջացնում են օրգանիզմի ջրազրկում:
9 և 10.Շնչառական համակարգ-Դուք ծխու՞մ եք:Ալլերգի՞կ եք:Ապա սա Ձեր պրոբլեմատիկ գոտին է:Եթե Դուք չեք ծխում և ալլերգիա չունեք,ապա մի թողեք Ձեր օրգաբիզմին տաքանա.կերեք ավելի շատ սառը մթերք,կրճատեք շաքարավազի քանակությունը և ավելի շատ զբոսնեք մաքուր օդում:Բացի այդ,խուսափեք այն մթերքներից,որոնք օրգանիզմում ստեղծում են թթվային միջավայր(մսամթերք,կաթնամթերք,ալկոհոլ,շաքարավազ,սուրճ) և ավելի շատ օգտագործեք բանջարեղեն և հացահատկային կուլտուրաներ:
11 և 12.Հորմոններ-Սա համարվում է սթեսի և հորմոնալ փոփոխությունների <<ստորագրությունը>>:Պետք է պահպանել օրվա ռեժիմը՝ քնել 8 ժամից ոչ պակաս,խմել բավարար քանակությամբ ջուր և սնունդի մեջ օգտագործել բավարար քանակությամբ կանաչ բանջարեղեն:Այս հատվածը նաև յուրօրինակ ինդիկատոր է ,և վկայում է Ձեր մոտ ձվազատման մասին,ցույց տալով նաև կողմը:
13.Ստամոքս-Օգտագործեք բուսական սնունդ,պակասեցրեք տոքսիններով հագեցած սնունդի օգտագործումը և խմեք բուսական թեյեր,որպեսզի օգնեք Ձեր մարսողությանը:
14.Հիվադություն-Հնարավոր է լինի նշան,որը վկայում է,որ Ձեր օրգանիզմը պայքարում է ինչ-որ բակտերիաների դեմ,որպեսզի խուսափի հիվանդությունից:Թողեք օրգանիզմը հանգստանա՝ զբաղվեք յոգայով,լավ քնեք,շատ ջուր խմեք:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook