Friday, April 19, 2024
Նորություններ

Կորոնավիրուսը բնության պատասխանն է մարդկանց․ Հռոմի պապ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վստահ է, որ քանի դեռ մարդիկ չեն սովորել բնության հետ ճիշտ վարվել, աղետներն անխուսափելի են։

Sputnik. Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը The Tablet-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե հավատո՞ւմ է արդյոք, որ կորոնավիրուսը կարող է խթանել բնապահպանական խնդիրների հաղթահարումը, պատասխանել է, որ բնությունը երբեք չի ներում։

«Իսպաներեն արտահայտություն կա. «Աստված միշտ ներում է, մարդիկ՝ երբեմն, սակայն բնությունը երբեք չի ներում»,-ասել է Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը։

Հռոմի պապը կանխատեսում է, որ աշխարհը շուտով կարձագանքի կլիմայի հետ կապված վերջին շրջանի «մասսայական աղետներին»:

«Ո՞վ է այժմ խոսում Ավստրալիայի հրդեհների մասին կամ հիշում, որ 18 ամիս առաջ նավը կարող էր հատել Հյուսիսային բևեռը, քանի որ ամբողջ սառույցը հալվել է: Ո՞վ է այժմ խոսում ջրհեղեղների մասին: Ես չգիտեմ՝ արդյո՞ք դա բնության վրեժն է, սակայն բոլոր այդ իրադարձությունները, անկասկած, բնության արձագանքն են»,-ասել է Ֆրանցիսկոս պապը:

Նա նշել է, որ հավատում է, որ COVID-19-ի բռնկումը կարող է ոգեշնչել աշխարհին դեպի դրական փոփոխությունների:

Ավելի վաղ Կաթոլիկ եկեղեցու հովվապետը Սուրբ Հարության տոնին նվիրված յուրահատուկ ծես է անցկացրել Վատիկանում։

Նա միայնակ աղոթում էր Սուրբ Պետրոսի դատարկ հրապարակում կորոնավիրուսի համավարակի ավարտի համար:
Նա հայտարարել էր, որ բոլորս մի նավի մեջ ենք գտնվում, և մեզանից յուրաքանչյուրը մյուսի մխիթարանքի կարիքն ունի:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook