Saturday, April 20, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Կտավատի սերմերի ամենաօգտակար հատկությունները

1. Սրտի առողջության համար: Սրտանոթային հիվանդությունների ցուցիչներից մեկը խոլեստերինն է, որի մակարդակն արյան մեջ հնարավոր է կարգավորել կտավատի սերմի օգնությամբ: Հետազոտության արդյունքը ցույց է տվել, որ իրենց սննդակարգում օրական 30 գրամ աղացած կտավատի սերմ օգտագործողների մոտ խոլեստերինի մակարդակը բավականին ցածր է, քան նրանց մոտ, ովքեր խոլեստերինը նվազեցնող դեղամիջոցներ են օգտագործում:

2. Նյութափոխանակության համար: Նյութափոխանակության խանգարումը համար մեկ ախտանիշն է գիրության և 2-րդ տեսակի շաքարախտի դեպքում: Կտավատի սերմի կանոնավոր օգտագործումը բերում է նյութափոխանակության կարգավորման, ինչն էլ հանգեցնում է գիրության նվազման:

3. Կտավատը բորբոքման վերացման համար: Բորբոքային գործընթացն օրգանիզմի ապաքինման բնական գործընթացի մաս է կազմում, սնունդը, թունավոր նյութերը ր ազատ ռադիկալները հանգեցնում են օրգանիզմում ավելորդ բորբոքային գործընթացի: Կտավատի պարունակության մեջ առկա օմեգա 3 ճարպաթթուներն օգնում են վերահսկել բորբոքային գործընթացն ու կարգավորել օրգանիզմում ճարպի պաշարները:

4. Կտավատը բարելավում է մարսողությունը: Դրա պարունակության մեջ առկա հարուստ մանրաթելերը օգնում են հեշտությամբ մարսել սնունդը` պահպանելով սննդարար նյութերը:

5. Կտավատն օգտակար է դաշտանադադարի ժամանակ: Կտավատի բաղադրիչները էստրոգեն հորմոնի ազդեցություն են թողնում օրգանիզմի վրա և հեշտացնում դաշտանադադարի ժամանակ ի հայտ եկող խնդիրների հաղթահարումը:

6. Ինսուլինի խանգարումների ժամանակ: Օրգանիզմը երբեմն սկսում է չընդունել ինսուլին և գլյուկոզա, ինչը նշանակում է, որ օրգանիզմի բջիջները չեն կարող անհրաժեշտ էներգիա արտադրել կենսունակության համար: Կտավատը, հետազոտությունների ժամանակ, օգնել է վերականգնել ինսուլինի և գլյուկոզայի արտադրողականությունն օրգանիզմում:

Նյութի աղբյուր՝ hospitals.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook