Friday, April 26, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Կտավատի սերմերի օգտակար հատկությունները. 4 պատճառ սննդակարգում կտավատի սերմեր ներառելու համար

Կտավատն առավել հաճախ կիրառվում է կտորի արտադրության և յուղ ստանալու համար, մինչդեռ բույսի սերմերը հաճախ անտեսվում են` չնայած իրենց օգտակարությանը։ Այնուամենայնիվ մասնագետները պարբերաբար նշում են այս մթերքի օգտակար հատկությունները` հորդորելով դարձնել դրանք առօրյա սննդակարգի մասն ու հավելել տարբեր ուտեստներին

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 4 պատճառ հաճախ կտավատի սերմեր օգտագործելու համար։

Պաշտպանում են կրծքագեղձի քաղցկեղից

Կտավատի սերմերը հարուստ են մեծ քանակությամբ լիգնաններով, որոնք շատ օգտակար բնական բուսական սննդարար նյութեր են։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս տարրերն օգնում են ճնշել կրծքագեղձի քաղցկեղի բջիջների աճն ու թուլացնում են այդ բջիջների ազդեցությունը։

Բարելավում են մարսողությունը

Կտավատի սերմերը հարուստ են ոչ միայն լուծվող մանրաթելերով, այլև չլուծվող, որոնք շատ կարևոր են լավ մարսողության համար։ Նման օգտակար բաղադրության շնորհիվ այս սերմերը բարելավում են մարսողությունն ու կարգավորում աղիների աշխատանքը։

Պայքարում է ավելորդ քաշի դեմ

Այս սերմերում պարունակվող մանրաթելերը պայքարում են նաև ավելորդ քաշի դեմ, քանի որ դրանք հագեցնում են քաղցն ու ազատում են այդ զգացումից բավական երկար ժամանակով։ Արդյունքում մարդը չի օգտագործում ավելորդ կալորիաներ ու խուսափում է քաշի ավելացումից։

Օգնում է պայքարել մաշկի զգայունության դեմ 

Զգայուն և հաճախ բորբոքվող մաշկ ունեցողների համար կտավատի սերմեր կարող են հիանալի բուժիչ միջոց լինել։ Այս սերմերը հիմնական սննդակարգի մասը դարձնելը կօգնի ոչ միայն ավելի համեղ ու հետաքրքիր դարձնել ուտեստները, այլև բարելավել մաշկի վիճակը, նվազեցնել բորբոքումների մակարդակն ու բարելավել մաշկի պաշտպանական գործառույթները։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook