Thursday, March 28, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Կրծքագեղձի ֆիբրոզ֊կիստոզ փոփոխություններ

Կրծքագեղձի ֆիբրոզ֊կիստոզ փոփոխությունները ամենահաճախ հանդիպող և շատ քննարկվող խնդիրներից է։
💡Նախապես ասեմ, որ մասնագետները դադարել են օգտագործել «ֆիբրոզ֊կիստոզ մաստոպաթիա» տերմինը և այժմ պարզապես անվանում ենք «կրծքագեղձի ֆիբրոզ֊կիստոզ փոփոխություններ», քանի որ ֆիբրոզ֊կիստոզ կրծքագեղձ ունենալը չի համարվում հիվանդություն։

☘Ֆիբրոզ֊կիստոզ փոփոխությունների պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն դրանց առաջացման մեջ մեծ դեր ունեն հորմոննորը, հատկապես էստրոգենը (բարձր էստրոգենի և ցածր պրոգեստերոնի դեպքում հավանականությունը մեծանում է ունենալ ֆիբրոզ֊կիստոզ փոփոխություններ)։ Կրծքագեղձի փոփոխությունները, որոնք տատանվում են դաշտանային ցիկլի հետ, համարվում են նորմալ։
Կրծքագեղձի ֆիբրոզ֊կիստոզ փոփոխությունները միշտ չէ, որ ունենում են ախտանշաններ։

Ամենահաճախ հանդիպող հիմնական նշանները`
👉 կրծքագեղձում պնդացած (հաստացած) հատվածի շոշափում
👉արտահայտված ցավ և դիսկոմֆորտի զգացում, որը սկսվում է հիմնականում դաշտանային ցիկլի մեջտեղում(օվուլացիա) և շարունակվում է մինչև դաշտան, որից հետո անցնում է կամ թուլանում
👉կանաչ կամ մուգ շագանակագույն արտադրություն կրծքերից
👉կրծքագեղձում հանգույցների առկայություն, որոնց չափսը փոփոխվում է կախված դաշտանային ցիկլից
👉հավասարապես երկկողմանի կրծքագեղձի փոփոխություն

☘Ֆիբրոզ֊կիստոզ փոփոխությունները ամենահաճախը հանդիպում են 30֊50տարեկան հասակում։ Այս փոփոխությունները հազվադեպ են հանդիպում դաշտանադադարից հետո, եթե չեք օգտագործում փոխարինող հորմոնալ պրեպարատներ (էստրոգեն, պրոգեստերոն) ։
👨‍⚕️Ե՞րբ դիմել բժշկի`
➡️երբ շոշափում եք նոր հաստացած պնդացած հատված կրծքագեղձում, որը մշտապես առկա է, չի փոփոխվում կախված դաշտանային ցիկլից
➡️ ցավը անդադար է
➡️փոփոխությունները պահպանվում են դաշտանից հետո
➡️եթե պարզապես անհանգիստ եք

☝Ամփոփելով նշեմ, որ կրծքագեղձի ֆիբրոզ֊կիստոզ փոփոխությունները ՉԵՆ մեծացնում կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը։

Նյութը՝ Dr. Harut Shaburyan

Leave a Reply

x Close

Like Us On Facebook