Saturday, April 20, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Հաճախ օգտագործվող ժեստերի կրճատ մեկանաբանություններ .aroxjblog.am

Ներկայացնենք ժեստերի լեզուն հասկանալու և ճիշտ մեկնաբանելու մի քանի օրինակներ: Օրինակ ,երբ զրուցակիցը՝

  • Մատների ծայրերով ճակատին թխկթխկացնում է՝ նշանակում է ինքնաքննադատություն և սեփական մեղքերի   խոստովանություն:
  • Շոյում է ճակատը մի ծայրից մյուս ծայրը՝  նշանակում է անորոշություն: Նա փորձում է կռահել՝ արդյոք ճիշտ է հասկացել դիմացինին:
  • Ցուցամատով էթի և հոնքերի մեջտեղի հատվածը վերց վար շփում է՝  նշանակում է ուզում է նյութը մտապահել, չմոռանալ:
  • Ցուցամատի և միջնամատի միջոցով քունքը շփելը նշանակում է անձը վստահ չէ, տատանվում է:
  • Գլխի մեջտեղի մասը շոյելը նշանակում է՝ փորձում է իրեն հանգսատացնել, խաղաղեցնել նյարդային վիճակը:
  • Ցուցամատով հոնքի ծայրը շփելը նշանակում է՝ նա նյարդացած է և չի կարողանում իրավիճակը ճիշտ գնահատել:
  • Բութ մատով և ցուցամատով բռնում է հոնքերի արանքի մաշկը և փոքր-ինչ վեր բարձրացնում, այսինքն՝ փորձում է կենտրոնանալ, որպեսզի ճիշտ որոշում կայացնի:
  • Ձեռքի ափով փակում է ճակատը և աչքերը, նշանակում է հոգնածություն, հուսահատություն կամ տխրություն:
  • Ակնոցի հետ խաղալ, ծայրերը միացնել և հեռացնել՝ նշանակում  է  անորոշություն, անտեղյակություն,բարդություն:
  • Ակնոցով սեղանին թխկթխկացնել, այսինքն՝ անձը դժգոհ է, պետք է ասվածը կրկնել:
  • Ցուցամատով քթին թեթև կպչելը նշանակում է՝ նա ինչ -որ բանում կասկածում է, մտքերի մեջ է ընկել:
  • Բութ մատով և ցուցամատով քթի հիմքը վերևից ներքև շոյելը ՝ նշանակում է նա փորձում է  ինչ -որ բան պարզել:
  • Ցուցամատով քթարմատը շոյելը նշանակոում է անվստահություն, անվճռականություն, նա չի կողմնորոշվում:
  • Իսկ երբ զրուցակիցը մատներով շոյում է ականջաբլթակը, նշանակում է նրան դուր չի գալիս այն, ինչի մասին դուք խոսում եք, կամ պատրաստվում է ինչ-որ տհաճ բան աել:
  • Շուրթերը քթի տակ հավաքելը նշան է կասակածամտության
  • Փողկապի,  մազի  հարդարելը , եղունգներով զբաղվելը նշանակում է  ինքնատիրապետում, կոկետություն, երկչոտություն, փակուղուց դուրս գալու ցանկություն:

 aroxjblog.am

Հեղինակ՝ Էմմա Տանանյան

Նյութի աղբյուրը՝ Հաղորդակցման Հատկությունները գրքից

Leave a Reply

x Close

Like Us On Facebook