Tuesday, April 16, 2024
Նորություններ

Համալսարանական հիվանդանոցում կատարակտի վիրահատությունները կատարվում են ամենամատչելի գնով

   Այս մասին հաղորդում  է ankakh.com-ը: Արդեն գրեթե 9 տասնամյակ է, ինչ Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ակնաբուժական կլինիկան որակյալ և մատչելի բուժօգնություն է տրամադրում մեծահասակներին և երեխաներին՝ մեր երկրի առաջին մասնագիտացված ակնաբուժական հաստատությունը տարեկան այցելում են շուրջ 10 հազար հիվանդ, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։
«Անկախի» հետ զրույցում Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ակնաբուժական կլինիկայի ղեկավար,պրոֆեսոր Արմեն Շաքարյանը նշեց, որ այսօր կլինիկան համալրված է աչքի հետազոտման և բուժման համար անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարքավորումներով, իսկ մատուցվող ծառայությունների արժեքը համահունչ են համալսարանի կողմից վարած մատչելի գնային քաղաքականությանը:
45272_large
«Մենք ձգտում ենք, որպեսզի մեր կլինիկայում ժամանակակից բուժական եղանակները հնարավորինս մատչելի ու հասանելի լինեն ոչ միայն Երևանի, այլև մարզերի բնակչության համար», – ասաց ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ակնաբույժ Արմեն Շաքարյանը:
   Մասնավորապես՝ այս կենտրոնում կատարակտի ֆակոէմուլսիաիկացիոն եղանակով վիրահատության արժեքը ներառյալ նախա և հետվիրահատական հետազոտությունների իրականացումը չի գերազանցում ՀՀ 200 հազար դրամը:
     Կատարակտը՝ ակնագնդի ոսպնյակի պղտորումն է, որն ուղակիօրեն ազդում է տեսողության սրության վրա: Ակնաբուժական կլինիկայում վիրահատության այս տեսակը կատարվում է միայն շվեյցարական և ամերիկյան արտադրության արհեստական ներակնային ոսպնյակների տեղադրմամբ:
    Համալսարանական ակնաբուժական կլինիկայում կատարվում են բազմակի վիրահատություններ՝ կատարակտի, գլաուկոմայի, կարճատեսության, շլության, բնածին ակնաարատների կապակցությամբ:
   Բուժհաստատությունը մասնագիտացված է շլությամբ, կարճատեսությամբ, աստիգմատիզմով, նիստագմով, ամբլիօպիայով, բնածին արատներով, գլաուկոմայով և տարիքային կատարակտով հիվանդների վիրաբուժական և կոնսերվատիվ բուժման գործում: Մեկ տարուց ավելի ակնաբուժական կլինիկայում տեսողական խնդիրներ ունեցող մանուկների համար կիրարվում է արտ-թերապիայի մեթոդը:
 Նշենք, որ համալսարանական ակնաբուժական կլինիկան հանրապետությունում միակ գիտակլինիկական հիմնարկն է, որտեղ ուսումնասիրվում են մանկական ակնային պաթոլոգիաների արդիական պրոբլեմները: ԵՊԲՀ ակնաբուժական կլինիկան նաև ՀՀ առողջապահության նախարարության երեխաների տեսողության պահպանման հանրապետական մեթոդական Կենտրոնն է:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook