Thursday, March 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Համի զգացողության փոփոխությունը քիմիաթերապիայի ժամանակ

Քիմիաթերապիայի ժամանակ կիրառվող դեղամիջոցները կարող են համի զգացողության փոփոխություն առաջացնել: Թթվահամ ճաշատեսակները կարող են քաղցր թվալ և հակառակը: Այն ճաշատեսակները, որոնք նախկինում վայելել եք, կարող են տհաճ թվալ: Հաճախ բերանում կարող եք մնացորդային տհաճ համ զգալ, իսկ ուտելիքը, հնարավոր է, տարօրինակ բույր ունենա: Սեթական առողջության մասին հոգածությունը և դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները նույնպես ազդում են ախորժակի վրա, սակայն լիարժեք սնունդն այս դեպքում առավել քան կարևոր է: Սննդի պահանջը զարգանում է հիվանդության ընթացքում: Սնունդն օրգանիզմին էներգիա և սնուցող նյութեր է փոխանցում, որոնք անհրաժեշտ են ուռուցքի դեմ պայքարում: Սնվելու մասին պետք է մտածել որպես բուժման անբաժանելի մաս:

Ինքներդ ձեզ համար նպատակ սահմանեք՝ պահպանել քաշը և սեփական օրգանիզմին ապահովել լիարժեք սննդով: Հիշեք, որ բուժմամբ պայմանավորված փոփոխությունները ժամանակավոր բնույթ են կրում, և շուտով դուք կրկին կկարողանաք վայեյել ուտելիքը:

Ուտելիքը ավելի համեղ դարձնելու խորհուրդներ

  • Մետաղական սպասքի փոխարեն օգտագործեք պլաստմասսայից պատրաստված սպասք:
  • Աշխատեք հնարավորինս հաճախ մաքրել ատամները, բերանի խոռոչը ողողեք խմելու սոդա պարունակող լուծույթով:
  • Խմեք մեծ քանակությամբ հեղուկ:
  • Ավելացրեք տարատեսակ համեմունքներ՝ ուտելիքի համը բարելավելու համար: Փորձեք ցիտրուսներ, աղ շաքար կամ այլ համեմունքներ, որոնք ձեզ դուր են գալիս:
  • Ճաշակեք ոչ տաք ուտելիք, քանի որ դա թույլ է բուրում և պակաս ազդեցիկ է համի առումով: Դա կօգնի ձեզ համի և հոտի զգացողությունները պակաս նկատելի դարձնել:
  • Օգտագործեք անանուխային կոնֆետներ, շնչառությունը թարմացնող միջոցներ կամ թարմ մրգերի կտորներ՞ Դրանք կարող են վերացնել այլ տարօրինակ համերը և բերանում թողնել իրենց յուրահատուկ համերը:
  • Կոճապղպեղի կամ անանուխի հավելումը կօգնի թաքցնել մետաղի մնացորդային տհաճ համը:

Նյութի աղբյուրը` այստեղ 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook