Friday, April 19, 2024
ՀայտարարություններՆորություններ

Հայաստանը  նոր գերժամանակակից  շտապօգնության մեքենաներ կունենա

 

Ճապոնիայի կառավարության դրամաշնորհով հենց Ճապոնիայից գնված Toyota Hia-ce մակնիշի շտապօգնության մեքենաներն արդեն Հայաստանում են։ Թվով 39 մեքենա, որոնք որպես շտապօգնության մեքենա՝ կոմպլեկտավորվում են Երեւանում, «Տոյոտա Երեւան» ընկերության ավտոսրահում։ «Ճապոնիայի կառավարության կողմից դրամաշնորհ էր տրամադրվել Հայաստանի Հանրապետությանը՝ հենց կոնկրետ շտապօգնության ծառայության համալրման առումով, եւ արդեն իսկ այս նոր մեքենաները ստանալու արդյունքում, կարելի է ասել, մեր շտապօգնության ամբողջ պարկն արդեն համալրվում է»,- մեզ հետ զրույցում ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ շատ լավ մեքենաներ են։

Մեքենաները կոմպլեկտավորվում են ամենաժամանակակից սարքավորումներով, չորս մեքենա լինելու է որպես ռեանիմոբիլ՝ հագեցած բոլոր անհրաժեշտ պարագաներով, թթվածնի բալոններով, արհեստական շնչառության սարքով, իսկ մյուսները՝ ստանդարտ հագեցվածության, որոնք, սակայն, էլի ամենահագեցվածն են լինելու ներկայում գործող չինական արտադրության շտապօգնության մեքենաների համեմատ։ Այսպիսի ստանդարտի մեքենաներ աշխարհում չորս երկիր ունի, այդ թվում՝ Իսրայելը, հերթականը կլինի Հայաստանը։

Ի դեպ, շտապօգնության նոր մեքենաները կունենան նաեւ նոր ստանդարտի տարբերակիչ գծանշումներ՝ կարմիր եւ նարնջագույն։ Մեքենաներն այս պահին կայանված են «Տոյոտա Երեւան» ընկերության ավտոսրահի կայանատեղիում, մի մասն արդեն պատրաստ է, մյուս մասը դեռ հավաքման փուլում է։ Նախատեսում են մինչեւ նոյեմբերի վերջն ավարտին հասցնել աշխատանքները եւ Ճապոնիայի դեսպանի մասնակցությամբ կատարել նվիրատվության հանդիսավոր արարողությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ hraparak.am

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook