Wednesday, April 24, 2024
ՀիվանդություններՆորություններ

Հայաստանում առաջին անգամ կատարվել է կերակրափողի քաղցկեղի բացառիկ վիրահատություն.erebunimed.com

Հիվանդը գանգատվել է հետկրծոսկրային շրջանում ցավերից, սնունդ ընդունելու դժվարություններից,   դիսֆագիկ երեւույթներից: Հետազոտություների ընթացքում 47ամյա տղամարդու մոտ ախտորոշվել է կերակրափողի միջին երրորդականի քաղցկեղ: Ինչպես ուռուցքի հայտնաբերման յուրաքանչյուր դեպքում, այս անգամ եւս, հրավիրվել է մասնագետների Tomour board եւ որոշվել է կատարել երկխոռոչանի վիրահատություն՝ որովայնային եւ կրծքավանդակի փուլերով: Մինչ վիրահատությունը հիվանդի ծանր վիճակը կայունացնելու համար ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն՝ կարգավորվել է ջրաաղային հաշվեկշիռը, սպիտակուցային բալանսը, կերակրվել է նազոգաստրալ զոնդի օգնությամբ:

«Էրեբունի» ԲԿ վիրաբուժության գծով գլխավոր տնօրենի տեղակալ, ընդհանուր եւ կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արա Վարդանյանը եւ վիրաբույժ Գրիգորի Գրիգորյանը Հայաստանում առաջին անգամ կատարել են կերակրափողի միջին երրորդականի քաղցկեղի բացառիկ վիրահատություն:

20191206101546469

Լապարոսկոպիկ եղանակով իրականացվել է ստամոքսի մոբիլիզացիա, շրջակա լիմֆատիկ հանգույցների հեռացում, կերակրափողի ստորին երրորդականի մոբիլիզացիա: Կատարվել է ստամոքսի պրոքսիմալ մասնահատում: Արդյունքում ձեւավորվել է ստամոքսից պատրաստված տրանսպլանտանտը, որը պետք է ծառայի հիվանդին որպես կերակրափող: Արդեն վիրահատության թորակալ փուլում ռեւիզիայի ժամանակ հայտնաբերվել է, որ նորագոյացությունը ներաճել է դեպի աորտա: Կատարվել է  կերակրափողի միջին երրորդականի մոբիլիզացիա, մասամբ աորտայի ադվենտիցիալ շերտի շրջակա լիմֆատիկ հանգույցների հետ:

DSC_7637

Ուռուցքից 5 սմ վեր կերակրափողը հատվել է եւ մասնահատված ստամոքսի հետ մեկ բլոկով հեռացվել է: Տրանսպլանտանտը տեղափոխվել է միջնորմ եւ արդյուքնում ձեւավորվել է ծայրը կողքին կերակրափող-ստամոքսային բերանակցում:

DSC_7639

Վիրահատությունը բարեհաջող է անցել, հիվանդի հետվիրահատական շրջանը հարթ է ընթանում:

Նյութի աղբյուրը` erebunimed.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook