Friday, March 29, 2024
Նորություններ

Հայաստանում գանգի հիﬕ հսկաբջջային ուռուցք ունեցող երեխային փրկել են դեղորայքային բուժմամբ

Հայաստանում գանգի հիﬕ հսկաբջջային  ուռոջցք  ունեցող երեխայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել առանց վիրահատական ﬕջամտության` դեղորայքով: «Արﬔնպրես»-ի հետ զրույցում` երեխային բուժող բժիշկ Գևորգ Թամամյանն ասաց, որ ﬕջազգային գրականության ﬔջ սա աﬔնաերիտասարդ դեպքն է, երբ գանգի հիﬕ հսկաբջջային ուռուցքով երեխան ստացել է դեղորայքային բուժում:

Աղջնակն անցած տարի ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի Մուրացան հիվանդանոցային համալիրի քիﬕաթերապիայի կլինիկա` ծայրահեղ ծանր վիճակում, երբ վիրահատական և ճառագայթային բուժուﬓերն անարդյունավետ են եղել: «Սա յուրահատուկ կլինիկական դեպք էր: Երեխայի մոտ  ուռուցքն այնպիսի տեղում էր, որ հնարավոր չէր ամբողջությամբ հեռացնել այն վիրահատության ﬕջոցով»,-ասաց նա: Բժշկի խոսքով` Մոսկվայում կատարվել էր մասնակի ռեզեկցիա: Այնուհետև ուռուցքը սկսել էր աճել: «Երբ երեխան ընդունվեց ﬔր կլինիկա, գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, ոչ կարողանում էր սնվել, ոչ նորմալ խոսել և ոչ էլ քայլել, առկա էր շլություն:

Վերջերս ﬕջազգային գրականության ﬔջ նկարագրվել էին դեպքեր, հիﬓականում ﬔծահասակների շրջանում, որ դենոսումաբ պրեպարատը խոստուﬓալից արդյունքներ էր տվել: Եվ ﬔնք, ծնողների համաձայնությունը ստանալուց հետո, որոշեցինք սկսել բուժումը, քանզի հակառակ դեպքում կկորցնեինք երեխային: Դա բավականին ռիսկային էր ﬔզ համար ևս, որովհետև դեղաչափերը բավականին բարձր էին, և չգիտեինք, թե ինչ արդյունք կստանայինք, սակայն այլ ելք չկար»,-հավելեց նա: Հենց առաջին ներարկուﬕց հետո 14-ամյա աղջնակի վիճակը սկսեց բարելավվել, և ﬕ քանի կուրս հետո նա արդեն դուրս գրվեց հիվանդանոցից:

Այսօր երեխան վերադարձել է նորմալ կյանք, շլությունը վերացել է և սկսել է նորից դպրոց գնալ: Իտալիայի հեղինակավոր Մանկաբուժության ամսագիրը եւս անդրադարձել էր հայաստանցի բժիշկների հրաշագործ աշխատանքին:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook