Friday, April 26, 2024
Նորություններ

Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1867-ի. ապաքինվել է ևս 18, մահացել 1 քաղաքացի

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 59 նոր դեպք:  Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:     Հայաստանում ապրիլի 28-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1867 է, արձանագրվել է մահվան 30 (ավելացել է ևս 1) դեպք: Ընդհանուր առմամբ, կատարվել է 19 հազար 296 թեստ։   Կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 18-ով, և բուժվածների թիվը դարձել է 866։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 971 պացիենտ:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտը եղել է 67 տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook