Thursday, March 28, 2024
Նորություններ

Հայաստանում պալիատիվ խնամքը դառնում է իրականություն

Այս կարծիքին են Ստեֆան Ռ. Քոնորը և Անահիտ Պապիկյանը, ովքեր Նյու Յորքի Միջազգային պալիատիվ խնամքի նախաձեռնության կողմից նշանակվել են Հայաստանում պալիատիվ խնամքի զարգացման ծրագրի խորհրդատու և տեղական համակարգող։ «Ehospice» հեղինակավոր մասնագիտական ամսագրում զետեղված «Պալիատիվ խնամքի և դեղորայքի մատչելիության մեծ առաջընթաց Հայաստանի առողջապահության համակարգում» հոդվածում նրանք անդրադարձել են անցած մեկ տարում այս ուղղությամբ կատարված աշխատանքներին։

Ելնելով իրավիճակից և երկրի կարիքներից` ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված պալիատիվ խնամքի զարգացման աշխատանքային խումբը մի շարք քայլեր է ձեռնարկել ծառայության ներդրման ուղղությամբ։

Մշակվել և ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման  չափորոշիչը, մշակվել են պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման շրջանակում ցավի կառավարման մեթոդական ցուցումները։

Փոփոխություններ են կատարվել ոլորտը կարգավորող օրենքներում և ենթաօրենսդրական փաստաթղթերում։ Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման զարգացման ռազմավարութունն  արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը։

Պալիատիվ խնամքը ներառվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և տուբերկուլոզի կառավարման ազգային ռազմավարություններում: Միաժամանակ, պալիատիվ խնամքի կրթական ծրագրերը մշակվել և ներդրվել են բարձրագույն բժշկական կրթության հաստատություններում։

Պալիատիվ խնամքի ներդրման և զարգացմանն ուղղված միջոցառումների թվում կարելի է հիշատակել նաև թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դուրս գրման ՀՀ կառավարության 2017թ. նոյեմբերի 9-ի N 1402 -Ն որոշմամբ հաստատված նոր կարգը, ինչը բխում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքից։

Որոշման համաձայն` 2018թ. գարնանից այդ դեղերը կարող են դուրս գրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատու­թյուն­ների ընտանեկան բժիշկները, ինչպես նաև պացիենտին բուժող բժիշկները` անկախ մաս­նագիտությունից: Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման դեպքում պացիենտները թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր ստանում են տվյալ բժշկական հաստատությունում` պացիենտի հիվանդության պատմագրում բժշկի կողմից կատարված գրառման հիման վրա:

Պալիատիվ (ամոքիչ) խնամքի կարիք ունեցողների կյանքի վերջին հատվածը հնարավորինս անցավ և հարմարավետ դարձնելու նպատակով  2018 թվականին Հայաստանում առողջության առաջնային պահպանման օղակում կներդրվի պալիատիվ բժշկության ծառայությունը։ Սկզբնական շրջանում ծառայությունը կմատուցվի վճարովի հիմունքներով, քանի որ պետական  բյուջեում այդ նպատակով միջոցներ նախատեսված չեն։ Նման ծառայություն կկազմակերպվի նաև Արցախում։

Պալիատիվ բժշկության ծառայություններում պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում ապահովելու նպատակով «Ավա-մեդ» խնամքի և պալիատիվ բժշկության կենտրոնում սկսվել է Երևանի և մարզերի առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների և բուժքույրերի ուսուցումը։

Նշենք, որ ազգային կարիքների գնահատմամբ Հայաստանում տարեկան ավելի քան 18 000 մարդ պալիատիվ խնամքի կարիք ունի։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook