Wednesday, April 24, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Հայկական լավաշն աշխարհի 50 լավագույն հացերի շարքում. CNN-ի անդրադարձը

«CNN» հեռուստաընկերության կայքը հոդված է հրապարակել՝ աշխարհում հացի 50 լավագույն տեսակների մասին: Պարբերականի հոդվածի հեղինակի խոսքով՝ հազարամյակներ առաջ թխված հացերը ձևավորում են համաշխարհային կերակրատեսակների ավանդույթը: «CNN»-ն անդրադարձել է հայկական լավաշին՝ նշելով, որ ցորենից պատրաստված լավաշը թոնրում թխվում է 30 վայրկյանում: Ամերիկյան ազդեցիկ պարբերականը գրում է, որ հայկական լավաշը գցվում է նորապսակների ուսերին՝ ի նշան առատության ու բարգավաճման: «CNN»-ի հոդվածագիրը ենթադրել է, որ այդպես է արվում, հավանաբար, այն պատճառով, որ լավաշը թխվում է ընկերների կամ բարեկամների հետ միասին: Հայկական լավաշ թխելու համար կանանց խումբը հավաքվում է միասին թոնրի շուրջ, որտեղ էլ տեղի է ունենում ամբողջ արարողությունը: Հոդվածագիրը մանրամասնում է հայկական լավաշի թխման գործընթացը: «CNN»-ը գրում է, որ հայկական լավաշն այնքան կարևոր է Հայաստանի մշակույթի համար, որ այն ճանաչվել է «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի ոչ նյութական ժառանգություն:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook