Thursday, April 25, 2024
ՀայտարարություններՆորություններ

Հայտարարություն.Սեպտեմբերի 26-28-ը Երեւանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո կանցկացվի Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ տարեկան համաժողովը

Սեպտեմբերի 26-28-ը Երեւանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո կանցկացվի Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ տարեկան համաժողովը, որին գրանցվել է ավելի քան 200 մասնակից 30 պետությունից: Մեր հանրապետության վիրաբուժության պատմության մեջ այսօրինակ համաժողով անցկացվում է առաջին անգամ:

Բացման հանդիսավոր արարողությունը` սեպտեմբերի 26-ին` 17.00-21.00, Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոն (Երևան, Գրիգոր Լուսավորչի 6):

Բացման խոսք` Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյան, Վիրաբուժության եվրոպական միության նախագահ Սուրեն Ստեփանյան, Վիրաբույժների հայկական ասոցիացիայի պատվավոր նախագահ, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյան, Վիրաբուժության եվրոպական միության գլխավոր քարտուղար պրոֆեսոր Յան Կուլիգ:

Պլենար նիստի մեկնարկը` սեպտեմբերի 27-ին` 9.00,  Էլիտ-Պլազա բիզնես կենտրոն (Երևան, Մովսես Խորենացու 15):  Նախագահներ ` Վալտեր Կլեպետկո, Պյոտր Յաբլոնսկի, Հովհաննես Կ. Սարկավագյան:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook