Tuesday, April 23, 2024
ՆորություններՏուրիստական նորություններԺամանց

Հայտնի են աշխարհի ամենագեղեցիկ մետրոյի կայարանները

Հետաքրքիր է, որ Expedia-ի թոփ-10-ի մետրոների մեծ մասը գտնվում են Եվրոպայում։ Իսկ երեքը ԱՄՆ-ում են։

Աշխարհի ամենագեղեցիկ մետրոյի կայարանը գտնվում է Ստոկհոլմում։ Այդ եզրահանգմանն են եկել  Expedia համաշխարհային զբոսաշրջային օնլայն հարթակի փորձագետները։ Այդ մասին հայտնում է  Mental Floss-ը։

Երկրի մի շարք գեղեցիկ վայրեր գտնվում են նրա մակերևույթից ցած․ գրում է պարբերականը։ Դրա ապացույցը աշխարհի 10 ամենագեղեցիկ մետրոյի կայարաններն են։ Փորձագետների կարծիքով՝  գետնանցումների տասնյակը գլխավորում է Ստոկհոմլի  T-Centralen կայարանը:

Այն շվեդական մայրաքաղաքի մետրոյի գլխավոր կայարանն է։ Քարանձավի նմանվող անսովոր պատերը ներկված են թագավորական կապույտ գույնով։ Դիզայնը ամբողջացնում են անսովոր նախշերը, որոնցով պատված են պատերը։ Կայարանի մյուս մասում հարգանքի տուրք է մատուցվում ստոկհոլմյան մետրոն կառուցող աշխատավորներին։ Ենթադրաբար, կապույտ գույնը ճարտարապետները ընտրել են, որպեսզի ուղևորները իրենց զգան երկրի վրա։

T-Centralen, Ստոկհոլմ, Շվեդիա

մետրո-Շվեդիա

Գեղեցկությամբ երկրորդ մետրոյի կայարանը գտնվում է Մոսկվայում։ «Կոմսոմոլսկայան» ունի ոսկեզօծ խճանկարներով  մարմարե պատեր, բյուրեղյա ջահեր, քանդակներ և նկարազարդ պատեր, որոնք պատկերում են Ռուսաստանի պատմության կարևոր պահերը։ Մեկ այլ մոսկովյան կայարան՝  «Մայակովսկայան», գտնվում է ցանկի  8-րդ տողում։

Կոմսոմոլսկայա, Մոսկվա, Ռուսաստան

մետրո-Ռուսաստան

Վարկանիշային աղյուսակում են  Arts Et Métiers (Փարիզ), The Wesfriedhof (Մյունխեն), Toledo Metro (Նեապոլ), Staromestska (Պրահա), Metro Center (Վաշինգտոն), Abandoned City Hall և New York City’s Grand Central Terminal (Նյու Յորք) կայարանները։

The Wesfriedhof (Մյունխեն)

Ubahn_westfriedhof_muenchen

Abandoned City Hall

2ad9acffc861b8a703d94afbb0a0e2d8

Arts Et Métiers, Փարիզ, Ֆրանսիա

p8280002-1600x1196

 

Կարող եք դիտել նաև ՝ https://youtube.com/shorts/gZyHSxVUtZ0?feature=share

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook