Wednesday, April 24, 2024
ՀայտարարություններՆորություններ

Հայտնի են աշնանային արձակուրդի օրերը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ստորագրել է 405-Ն հրամանը, որի 13, 14 և 15 կետերով հաստատել է հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության արձակուրդի օրերը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2019թ. հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 3-ը ներառյալ:

Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2019թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը ներառյալ:

Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2019թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը ներառյալ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook