Thursday, April 25, 2024
Նորություններ

Հայտնի է ԵՄ-ի «ամենաբազմազավակ երկիրը»

ԵՄ երկրներում երեխա ունենալիս կնոջ միջին տարիքը 29 է։

Ֆինլանդիան բազմազավակ ընտանիքների քանակով առաջատարն է Եվրամիության երկրների շարքում։ Այդ մասին վկայում են ԵՄ Վիճակագրական ծառայության ուսումնասիրության տվյալները․ հայտնում է ֆիննական  Yle հեռուստաընկերությունը։

Ֆին կանանց շուրջ 10%-ը ծնում է չորս կամ ավել երեխաներ։ Իռլանդիայում նույն ցուցանիշը կազմում է 9,0%, Մեծ Բրիտանիայում՝ 8,5%։

Եվրոպացի կանայք միջինում ծնում են 1,6 երեխա։ Ամենից շատ երեխաներ ծնվում են Ֆրանսիայում և Շվեդիայում։ Ֆրանսիայում ամեն կնոջ հաշվարկով համընկնում է  1,92 երեխա, Շվեդիայում՝  1,85։ Ֆինլանդիայում համապատասխան ցուցանիշը ավելի ցածր է։

Նյութի աղբյուրը՝ travelnews.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook