Friday, March 29, 2024
Նորություններ

«Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը փոխել է հայ կանանց մտածողությունն ու հոգեբանությունը». Լևոն Ալթունյան

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մասնակցել է  Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի 20-ամյակին նվիրված միջոցառմանը։

Ողջունելով հավաքի մասնակիցներին` Լևոն Ալթունյանը նշել է. «Ուշագրավ է, որ ոչ բժիշկների կողմից հիմնադրված Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը կարևոր դերակատարություն ունեցավ ոչ միայն մեծաթիվ կանանց կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման կամ վաղ հայտնաբերման, այլև հայ կանանց մտածողությունն ու հոգեբանությունը փոխելու գործում»։

Վկայակոչելով, թե 20 տարի առաջ Հայաստանում առողջապահական ինչպիսի խնդիր էր կրծքագեղձի քաղցկեղը` նախարարն ընդգծել է, որ սկսելով ընդամենը 1-2 մամոմոգրաֆիական սարքով, նախկին Մամոգրաֆիայի կենտրոնն այսօր ներկայանում է որպես եզակի մի բժշկական կազմակերպություն։  Եզակի՝ ոչ միայն ժամանակակից սարքավորումներով, մատուցվող բազմաթիվ ծառայություններով,  ԱՄՆ-ի առաջատար կլինիկաներում վերապատրաստված մասնագետներով, այլև կառավարման և բժշկական սպասարկման բարձրակարգ մակարդակով։

Բարձր գնահատելով Հայ-ամերիկյան կենտրոնի դերն ու գործունեությունը` դրա հիմնադրման, կայացման և զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Հայ-Ամերիկյան մշակութային ասոցիացիայի և Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի խորհրդի անդամներ Ռիթա Պալեանին, Քեթրին Բերբերյանին, Քիդ Սիմոնզին և Քամիլա Քոբբին   պարգևատրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook