Friday, March 29, 2024
ՆորություններԺամանց

Հայ ոսկերիչը ստեղծել է աշխարհում ամենափոքր ոսկե շախմատը (ՎԻԴԵՈ)

Լոս Անջելեսից հայ ոսկերիչ Արա Ղազարյանը ստեղծել է ամենափոքր ոսկե շախմատն աշխարհում, հայտնում է «Ամերիկայի ձայնը» ինտերնետ ռեսուրսը։

Հայ ոսկերչի աշխատանքը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Շախմատի ընդհանուր քաշը կազմում է 6,5 գրամ։ Ամենափոքր ֆիգուրը  2 միլիմետրանոց խաղազինվորն է, իսկ ամենամեծերը` 4,8 միլիմետրանոց թագավորները, խաղատախտակի չափսը 15х15 միլիմետր է։ Որոշ ֆիգուրների վրա կան անգամ ադամանդներ։

Շախմատի ստեղծման համար օգտագործվել է սպիտակ և դեղին ոսկի, իսկ ամեն մասնիկ յուրօրինակ է։

Նմանօրինակ ոսկերչական շախմատ կարելի է խաղալ միայն պինցետի և խոշորացույցի օգնությամբ։

Ինչպես խոստովանում է ոսկերիչը, ամենաբարդը ձիու ֆիգուրները պատրաստելն էր, դրա համար ամենաշատ ժամանակն է ծախսվել, իսկ ամբողջ նախագիծը տևել է 3,5 ամիս։ Այս ամենը պատրաստվել է մանրադիտակի տակ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook