Friday, March 29, 2024
ՀայտարարություններՆորություններ

Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովը` սեպտեմբերի 26-ին

Սեպտեմբերի 26-ին, ժամը 09:00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Գրիգոր Խանջյան» սրահում կմեկնարկի Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովը։ Պլենար և սեկցիոն նիստերը կընթանան նաև «Սասունցի Դավիթ» սրահում:

Համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը:

Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովի ընթացքում կքննարկվեն երկու երկրի համար հետաքրքրություն ներկայացնող համագործակցության հարցերի ամբողջ շրջանակը:

Համաժողովի բացմանը հաջորդող պլենար նիստերում Հայաստանի և Ռուսաստանի առաջատար մասնագետները կքննարկեն առողջապահության ոլորտի մի շարք կարևոր հարցեր, որոնց թվում են՝ առողջապահական բարեփոխումները    Հայաստանի Հանրապետությունում  և Ռուսաստանի Դաշնությունում,  հակածխախոտային քարոզարշավի ձեռքբերումներն ու արգելքները,   բժշկական զբոսաշրջություն և այլն:

Գործընկեր երկրների առողջապահության ոլորտի պատասխանատուները զուգահեռ սեկցիոն նիստերում նաև անդրադարձ կկատարեն Եվրասիական տնտեսական համագործակցության դեղաքաղաքականության ոլորտում ինտեգրացիոն գործընթացներին, արտակարգ իրավիճակներում առողջապահական համակարգերի արդյունավետ փոխգործակցության զարգացման հեռանկարներին, միգրանտների առողջությանը վերաբերող և այլ հարցերին:
Համաժողովի ավարտին երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև հանրային առողջության ոլորտում  նախատեսվում է <Հանրային առողջապահություն >  գիտական ամսագրի համատեղ ստեղծման համաձայնագրի ստորագրում, համաժողովի արդյունքների մասին համատեղ հայտարարության ընդունում:

cragir(1)

Leave a Reply

x Close

Like Us On Facebook