Thursday, April 25, 2024
Նորություններ

Հանդիպումներ Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի առաքելությունների ներկայացուցիչների հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի առաքելության ներկայացուցիչներին, Ռոզել Լավադոյի գլխավորությամբ:

Հյուրերը ներկայացրել են այցի նպատակը և Առողջապահության բարեփոխումների աջակցման ծրագրի շրջանակներում ներկայացրել Հայաստանի առողջապահության ֆինանսավորման բարելավմանն ուղղված իրենց առաջարկները:

Արսեն Թորոսյանը պատրաստակամություն է հայտնել քննարկելու հետագա անելիքները, առանձնացնել ոլորտի խնդիրները, որոնք առաջնահերթ պետք է իրականացվեն  Հայաստանում:

Ասիական զանգացման բանկի առաքելության անդամների հետ քննարկվել են համապարփակ բժշկական ապահովագրության հայեցակարգի մշակման, բժշկական ծառայությունների որակի, ինչպես նաև առողջապահության ֆինանսավորմանն առնչվող հարցեր:

Առողջապահության նախարարը հանդիպել է նաև Հայաստանում առաքելության այցի շրջանակներում Համաշխարհային բանկի  առողջապահական թիմի ներկայացուցիչներին՝ թիմի ղեկավար Ադաննա Ճուկվումայի գլխավորությամբ։

Կողմերը քննարկել են «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում նախատեսվող աշխատանքները, մասնավորապես` Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում նոր բժշկական կենտրոնի և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցման ընթացքը, ոչ վարակիչ հիվանդությունների սկրինինգային հետազոտությունների շարունակականության ապահովումը, ինչպես նաև ծրագրի ազդեցության գնահատման իրականացման վերաբերյալ հարցեր։  Միաժամանակ քննարկվել է նաև առողջապահական ծառայությունների ռազմավարական գնումների հզորացման հնարավոր տեխնիկական աջակցության տրամադրումը։

Նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնել, որ ուրվագծված ծրագրերը ևս արդյունավետ կիրականացվեն:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook