Thursday, April 18, 2024
Նորություններ

Հանդիպում ԱԱՊ մասնավոր ծառայություն մատուցող բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ

Առողջապահության  նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայություն մատուցող մասնավոր բժշկական կազմակերպությունների ղեկավարներին:

Արսեն Թորոսյանը կարևորելով վերջիններիս աշխատանքը շեշտել է, որ այս հաստատություններում բարեհաջող կիրառվում է ընտանեկան բժշկության մոդելը և նշել, որ ոլորտի զարգացման խթաններից մեկը կարող է հանդիսանալ այդ ուղղությամբ աշխատանքներին նոր տեմպ հաղորդելը:

«Եթե հնարավորություն ունեք ընդլայնվելու այս ոլորտում ` ես ողջունում եմ ցանկացած այդպիսի նախաձեռնություն»,- ասել է Թորոսյանը, հավելելով, որ գործող օրենքները թույլ են տալիս  ծավալելու անկախ պրակտիկաներ և յուրաքանչյուր ոք կարող է նախաձեռնել ԱԱՊ կենտրոնի բացում, ստանալ լիցենզիա, բնակչության հավաքագրել և պետությունից ստանալ ֆինանսավորում:

Նախարարն ընգծել է, որ նախկինում արհեստական խոչընդոտներ են ստեղծվել ԱԱՊ այս մոդելի կիրառման դեպքում և շնորհակալություն հայտնել ցուցաբերած համարձակության համար:

«Եղել են գերատեսչական շահեր, օրինակ` համայնքը, քաղաքապետարանը, նախարարությունը չեն ուզեցել կորցնել իրենց ենթակայության տակ գտնվող հաստատությունները կամ կցագրված բնակչությանը»,- ասել է նա և իր անվերապահ աջակցությունը հայտնել ԱԱՊ մասնավոր ծառայություն մատուցող բժշկական կազմակերպություններին:

Հանդիպման-քննարկման ժամանակ մասնագետները կիսվել են  ԱԱՊ օղակում բժշկական օգնության և սպասարկման իրենց փորձով, ներկայացրել են առկա խնդիրները և առաջարկները:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook