Friday, April 19, 2024
Նորություններ

Հասարակական խորհրդի նիստում քննարկվել է առողջապահության մայր օրենքի հայեցակարգը

ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը խորհրդի նախագահ, նախարար Լևոն Ալթունյանի լիազորությամբ նախագահել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:

Օրակարգում ընդգրկված էին Առողջապահության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը, «Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրությունը ներդնելու մասին» և մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարման ընթացքի մասին զեկույցները:

Հակիրճ ներկայացնելով Առողջապահության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծով կարգավորվող հիմնական հասկացությունները, օրենքի դրույթները, կարգավորման առարկան, իրավասությունները` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ընդգծել է, որ հայեցակարգի նախագիծը «Առողջապահության մասին» ՀՀ օրենքի մշակման առաջին քայլն է, ինչն ընդգրկված է ՀՀ առողջապահության նախարարության 2018 թվականի գերակա  խնդիրների ցանկում: Հասարակական խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները հայեցակարգի նախագծի վերաբերյալ:

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանն իր զեկույցում անդրադարձել է պարտադիր բժշկական ապահովագրության հիմնական սկզբունքներին, առավելություններին ու միջազգային փորձին:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Էմին Ավետիսյանը հակիրճ ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի ՀՀ առողջապահության ոլորտին վերաբերող 22 կետերի կատարման ընթացքը:

Ամփոփելով նիստը՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը կարևորել է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը նախարարության կողմից մշակվող և իրականացվող ծրագրերում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook