Saturday, April 20, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ՍՆՈՒՆԴ ԵՐԵԽԱՅԻ ԱՃԻ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Ճիշտ ուտելու կարողությունը ձևավորվում է վաղ մանկական հասակում:Հավասարակշռված սնունդը նպաստում է երեխայի աճին և զարգացմանը: Որպեսզի երեխան ստանա աճի համար   անհրաժեշտ  `սպիտակուց, ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ ,հանքանյութեր, ցանկալի է,  որ նրա սննդակարգը
բաղկացած լինի հետևյալ 4 խմբերից.

1*Կաթնամթերք- կաթ, մածուն կաթնաշոռ, ցանկալի է մինչև 2 տարեկան երեխան ստանա կրծքի կաթ: Կաթնամթերքը  պարունակում է սպիտակուցներ, B խմբի վիտամիններ,վիտամին A, ցինկ,կալցիում,յոդ և մագնեզիում:

2*Միս և նրան փոխարինող սննդամթերքներ`- միս,հավ,ձուկ,ձու,ընկուզեղեն,ընդեղեն`լոբի,ոսպ, սիսեռ:Այս խմբի սննդամթերքը իր մեջ  պարունակում է ` սպիտակուցներ, B խմբի վիտամիններ, վիտամի  A-ի բջջանք: Բուսական ծագում ունեցող մթերքները պարունակում են`երկաթ և ցինկ:

3*Բանջարեղեն և մրգեր- մրգեր, չքաղցրացված  մրգահյութեր,բանջարեղեն,աղցաններ: Այս խումբը հարուստ է բջջանքով, վիտամին C- ով,ֆոլաթթվով և կալցիումով:

4* Հացամթերք և ածխաջրածնով  հարուստ այլ մթերքներ.հաց,ձավարեղեն, մակարոնեղեն: Այս մթերքները հարուստ   են բջջանքներով, վիտամին B1 -ով, ածխաջրերով, կալցիումով և երկաթով:

Ցանկալի է ,որ երեխան  օրական 4-5 անգան ուտի բազմազան,դյուրամարս և սննդարար նյութերով հարուստ սնունդ: Անհրաժեշտ է  որոշ քանակությամբ ճարպ ավելացնել`կարագ, ձեթ, յուղ, մարգարին: Շատ կարևոր է, որ երեխայի սննդի  օրաբաժինը պարունակի նշված   4 հիմնական խմբերի սննդատեսակները:

  
  Ապրեք  Առողջ
պատրաստեց՝  Ա Հարությունյան
 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook