Tuesday, April 23, 2024
ՆորություններԱռողջ Բաղադրատոմս

Հավի կրծքամսով ռուլետներ

Բաղադրիչներ

Հավի կրծքամիս – 2 հատ

Գազար – 2 հատ

Պանիր – 150 գ

Սխտոր – 4 պճեղ

Մայոնեզ, մաղադանոս, աղ, պղպեղ, բուսայուղ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը բարակ շերտերով կտրատել , թեթևակի համեմել աղով, պղպեղով և մի կողմ դնել։

Գազարը քերիչով անցկացնել, ավելացնել քերած պանիրը։ Մաղադանոսը մանր կտրատել, սխտորը ճզմել և ավելացնել գազարով զանգվածին:

Ավելացնել մի քիչ մայոնեզ և աղ՝ ըստ ճաշակի։

Հավի մսի մեջ փաթաթել միջուկը և ամրացնել ատամի փայտիկով կամ թելով, այնուհետև տապակել բուսայուղի մեջ:

Հեռացնել թելերը: Ռուլետները դնել տապակի մեջ, ավելացնել մի քիչ ջուր կամ արգանակ և դնել ջեռոցը 30-40 րոպե։

168․ամ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook