Tuesday, April 23, 2024
Նորություններ

Հարավային Աֆրիկայում կատարել են առնանդամի աշխարհում երրորդ հաջող փոխպատվաստումը

Stellenbosch University-ի եւ Tygerberg Academic Hospital-ի հարավաֆրիկացի բժիշկները կատարել են առնանդամի աշխարհում երրորդ հաջող փոխպատվաստումը: Հիվանդը 40 տարեկան տղամարդ է, որը 17 տարի առաջ սեռական օրգանից զրկվել է անհաջող թլպատման ժամանակ:

Վիրահատությունը կատարվել է ապրիլի 21-ին: Այն կատարել է փորձագետների նույն խումբը, որը 2014 թվականի դեկտեմբերին կատարել էր պատմության մեջ առաջին առնանդամի փոխպատվաստումը: Վիրահատությունը 10 ժամ է տեւել: Հիմա հիվանդն իրեն լավ է զգում եւ վիրահատությունից հետո արագ վերականգնվում է:

Սպասվում է, որ փոխպատվաստումից 6 ամիս հետո առնանդամի ուրոլոգիական եւ վերարտադրողական բոլոր ֆունկցիաները կվերականգնվեն: Միակ խնդիրն այն է, որ փոխպատվաստված օրգանի մաշկի գույնը նկատելիորեն տարբերվում է հիվանդի մաշկի գույնից՝ օրգանի դոնորը սպիտակամորթ է, իսկ հիվանդը՝ աֆրոամերիկացի: Վիրաբույժները խոստացել են այս թերությունն ուղղել բժշկական դաջվածքների միջոցով:

«Միանգամայն հստակ է, որ նա ամենաերջանիկ հիվանդներից մեկն է, որոնց մենք տեսել ենք մեր բաժանմունքում,- ասել են բժիշկները: – Հիվանդը բավականին արագ է վերականգնվում: Օրգանի անջատվելու ոչ մի նշան չի նկատվել, եւ միացված բոլոր կառույցները արագ ապաքինվում են: Մենք տարիներ ենք անցկացրել՝ փորձարկումներ կատարելով որդերի վրա, որպեսզի մշակենք նյարդերի, արյունատար անոթների եւ այլ տարրերի վերամիացման լավագույն մեթոդիկան, որոնք անհրաժեշտ են առնանդամի լիարժեք գործառնության համար»:

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook