Thursday, April 25, 2024
Նորություններ

Հենրիխ Մխիթարյանը միացել է Բժշկական համալսարանի նոր նախաձեռնությանը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի  և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միացել է  Երևանի պետական բժշկական համալսարանի նոր նախաձեռնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհահռչակ ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր վիրավոր զիվորներին աջակցելու  Բժշկական համալսարանի ծրագրին միանում եմ նաև ես և մեծ սիրով հենց այս բացիկներով կշնորհավորեմ իմ հարազատներին: Միացեք և Դուք! Ողջ հասութը տրամադրվելու  է վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը»:

Ավելի վաղ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ևս միացել  է Երևանի պետական բժշկական համալսարանի նոր նախաձեռնությանը` իր ձեռքով պատրաստելով բացիկներ: Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների ու տնօրեն Աննա Մնացականյանի օգնությամբ կպատրաստվեն տոնական բացիկներ, որոնց վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղվելու է զինհաշմանդամների և վիրավոր զինվորների վերականգողական կենտրոնի վերանորոգմանը:

Նյութի աղբյուրը ՝ https://armenpress.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook