Thursday, March 28, 2024
Նորություններ

Հետազոտություն. վիտամին Դ-ի հագեցվածությունը և օստեոպորոզի տարածվածությունը Հայաստանում

Վիտամին Դ-ի հագեցվածությունը և օստեոպորոզի տարածվածությունը Հայաստանում որոշելու նպատալով Օստեոպորոզի կենտրոնը և Նյու Յորքի «Կոլումբիա» Համալսարանը առողջապահության նախարարության աջակցությամբ կազմակերպել են հետազոտություն, որում ընդգրկվել են Երևանից և մարզերից 1400 բնակիչ։

Առողջապահության նախարարի տեղակալներ Լենա Նանուշյանն ու Անահիտ Ավանեսյանը ևս մասնակցել են հետազոտությանը:

Նշենք, որ հետազոտության շրջանակում անվճար կորոշվի վիտամին Դ, հեմոգլոբինը: Կանանց, ովքեր դաշտանադադարի շրջանում են, կառաջարկվի անցնել անվճար դենսիտոմետրիա անկախ տարիքից: Այն ոչ ինվազիվ ճառագայթային հետազոտություն է, որը թույլ է տալիս որոշել ողնաշարի, կոնքազդրային հոդի և նախաբազուկի ոսկրերի խտությունը։

Օստեոպորոզի տարածվածության մասին պատկերացումը կօգնի մշակել և իրականացնել համապատասխան կրթական և կանխարգելիչ ծրագրեր պետական մակարդակում և պայքարել այս հիվանդության դեմ:

Այդպիսով, հետազոտությունը կպարզի վիտամին Դ-ի դեֆիցիտի մակարդակը Հայաստանում, որ ցուցանիշները և դեմոգրաֆիկ տվյալներն են ազդում մեր երկրում ապրող բնակչության շրջանում վիտամին Դ-ի մակարդակի վրա: Միաժամանակ, կհավաքագրվեն տվյալներ օստեոպորոզի տարածվածության վերաբերյալ, ինչպես է դա համակցված տարիքի, աշխատանքի բնույթի կամ քաղաքում/գյուղում ապրելու չափանիշների հետ:

Վիտամին Դ-ն կարևոր դեր ունի ոսկրի համար, ողջ կյանքի ընթացքում: Մանկական հասակում վիտամին Դ-ի դեֆիցիտը հանգեցնում է ռախիտի առաջացմանը, իսկ մեծահասակների մոտ կարող է առաջացնել օստեոպենիա և օստեոպորոզ, ինչի հետևանքով աճում է կոտրվածքների առաջացման վտանգը:

Աշխարհում մոտավորապես 1 միլիարդ մարդ ունի վիտամին Դ-ի դեֆիցիտ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook