Thursday, April 25, 2024
ՆորություններԺամանց

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԱՇԽԱՐՀԻ ԼԵԶՈՒՆԵՐ ՄԱՍԻՆ

1.Աշխարհի ամենաերկար այբուբենը կամբոջականն է:

2. Ժամանակին ամպերսենդի նշանը (&) անգլիական այբուբենի տառ էր:

3. Տակիների լեզուն, որը տարածված է Ֆրանսիական Գվինեայի որոշ մասերում, ունի ընդամենը 340 բառ:

4. 18-րդ դարում Բենջամին Ֆրանկլինը անգլերեն լեզվում գտավ «հարբած» բառի 200 հոմանիշ:

5. Պապուա Նոր Գվինեայի բնակիչները խոսում են մոտ 700 լեզուներով: Այս կղզու վրա են կենտրոնացած աշխարհի լեզուների 15 տոկոսը:

6. ՄԱԿ-ում կա 6 պաշտոնական լեզու՝ անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, չինարեն, ռուսերեն և իսպաներեն:

7. Չնարենի «մանդարին» բարբառը աշխարհում ամենաշատ կիրառվող լեզուն է. դրանով են խոսում 885 միլիոն մարդ: Երկրորդ տեղում իսպաներենն է՝ 332 միլիոն, երրորդը անգլերենն է՝ 322 միլիոն: Դե իսկ ռուսաց լեզուն 7-րդ տեղում է՝ իր 170 միլլիոն ռուսախոսներով:

8. Աֆրիկյան մայրցամաքում կա ավելի քան 1000 տարբեր լեզու:

9. Չինարեն գիրն ունի ավելի քան 40000 հիերոգլիֆ: Ի դեպ, բարդություն, անախորժություն և կին բառերը պատկերվում են միևնույն հիերգլիֆների զույգով:

10. Հոգևորականները, իրավաբաններն ու բժիշկները իրենց խոսքում կիրառում են մոտ 15000 բառ: Կվալիֆիկացված աշխատակիցների մոտ այս ցուցանիշը կազմում է 5-7000 բառ, իսկ ֆերմերների մոտ՝ 1600…

11. Վիրուս բառը լատիներենում թարգմանաբար նշանակում է թույն:

12. Աշխարհի լեզուների մեծամասնությունում մայր բառի համապատասխան էկվիվալենտը սկսվում է «Մ» տառով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook