Friday, March 29, 2024
ՆորություններԺամանց

Հետաքրքիր փաստեր նուշի մասին

Նուշը պարունակում է 0,5-0,8 տոկոս եթերային յուղեր, 4,7 տոկոս ջուր, 22 տոկոս սպիտակուցներ, 1 տոկոս օսլա, 4 տոկոս շաքարներ, 3 տոկոս բուսախեժ, 6 տոկոս բջջանյութ, 5 տոկոս մոխիր, 45-60 տոկոս ճարպ, որում կան գլիցերիդներ՝ օլեինի (80 տոկոս), լինոլի (15 տոկոս), կճեպում՝ լինոլենի և միրիստինի։%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f

Դառը սերմերը պարունակում են 3,5-4 տոկոս ալկալոիդ ամիգդալին, որի տրոհման ժամանակ առաջանում է սինիլաթթու, 10-15 սերմը կարող է առաջացնել, հատկապես երեխաների մոտ, ծանր թունավորում, շնչառության ընդհատում։ Քաղցր սերմերում ամիգդալինի պարունակությունը քիչ է։

Արաբ բժիշկները նուշը համարել են բուժիչ բույս։ Իբն Մասսունն օգտագործել է տապակած միջուկը աղիների հիվանդությունների, իսկ Մանսուրին` ցավոտ միզարձակության դեպքում: Իբն Սինան նկարագրել է, թե ինչ արդյունքներ կարող է տալ նուշը հազի, ասթմայի, պլևրիտի, երիկամների և միզապարկի հիվանդությունների դեպքում և այդ օրգաններից քարերի հեռացման համար: Նա «Բժշկական գիտության կանոնները» գրքում բերում է դեղատոմսեր, ուր նուշի սերմը նշվում է որպես ուղեղի աշխատանքը և տեսողությունը լավացնող, արտաքին վերքերը բուժող, փափկեցնող միջոց։

Ըստ Ագանթագեղոսի՝ նուշը անվանվել է «վայրի կաղին»:

Հայաստանում նուշը, նշակաթը, նշաձեթը օգտագործվել է սննդի և բժշկության մեջ։ Այդ մասին ընդարձակ տեղեկություններ է թողել Ա. Ամասիացին.«Եթե թաց նուշն ուտեն կճեպի հետ, շատ կօգնի լնդերի ու բերանի խոռոչի հիվանդությունների դեպքում և կիջեցնի ջերմությունը: Թաց նուշը գիրացնում է մարմինը: Նուշն օգտակար է չոր հազի, արյունաթքության, միզապարկի և աղիների հիվանդությունների դեպքում: Մաքրում է կուրծքը և հանգստացնում միզելու ժամանակ առաջացած մրմռոցը: Շաքարի հետ ուտելու դեպքում առատացնում է սերմնարտադրությունը, ինչպես նաև օգտակար է թոքերի համար: Բոված նուշն ուտելն օգտակար է ստամոքսի համար, բայց դանդաղ է մարսվում: Նշի յուղն օգնում է ականջի ցավի դեպքում, իսկ բնափայտն օժտված է այն բոլոր հատկություններով, ինչ պտուղը: Նշի վնասակար ներգործությունը չեզոքացնում է շաքարը, ինչպես նաև` թթու մրգերի օշարակը: Դառը նուշի լավագույն տեսակը խոշոր և յուղոտ է լինում: Մաշկին քսելու դեպքում կվերացնի պեպենները, կօգնի եղնջատենդի և էկզեմայի mindal-gorkiy-1ապաքինմանը»:

Հետազոտությունների արդյունքում  պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր ամեն օր օգտագործել են մոտ 40 գրամ նուշ 6 շաբաթ անընդմեջ, նվազեցրել են իրենց փորի և իրանի հատվածում առկա ճարպը։

Նուշը նվազեցնում է  փորի հատվածում ճարպի կուտակումը

Փորի հատվածում առաջացող ճարպը ոչ միայն արտաքին տեսողական տհաճություններ է առաջացնում, այլ նաև այն շրջապատում է օրգանները, որն էլ կարող է քրոնիկ հիվանդությունների պատճառ դառնալ։

Հետազոտությունները պարզել են, որ նուշի օգտագործումը նվազեցնում է մարդկանց վատ խոլեստերինը 44 տոկոսով։

Օրական մոտ 40 գրամ նուշն օգնում է զսպել ախորժակը և կարգավորում է արյան շաքարը։ Ինդիանա նահանգի Պերդյու համալսարանի կատարած այս հետազոտությանը մասնակցել են 137 մեծահասակներ։

Նվազեցնում է օրգանիզմում բորբոքային պրոցեսների հավանականությունը

 2-րդ տեսակի դիաբեդ ունեցողների կողմից օրական 40 գրամ նուշի օգտագործումը 3 ամիս շարունակ զգալիորեն բարելավել է նրանց օրգանիզմում օքսիդատիվ սթրեսի մակարդակը և բորբոքային պրոցեսները։

Հղիության ժամանակ կանանց մեծ մասը գիրանում է, որը մեծացնում է շաքարախտի հավանականությունը, արյան բարձր ճնշումը։  Օրական մոտ 50 գրամ նուշի օգտագործումը առաջացնում է հագեցվածության զգացում, նվազեցնում է ախորժակը և նպաստում է հղիության ժամանակ առողջ քաշի պահպանմանը։

Նուշի յուղը հարուստ է A և B կոմպլեքսի վիտամներով: Հայտնի է մազերի աճը խթանող հատկությամբ: Նուշի յուղի պարբերաբար օգտագործումը կօգնի Ձեզ ձեռք բերել փարթամ և առողջ մազեր:

 Նուշի յուղ Նուշի յուղը թեթև է, շատ լավ սնուցում և խոնավեցնում է մաշկը, հեշտությամբ ներծծվում է։ Այն առանձնապես օգտակար է չոր մաշկի համար։ Հեռացնում է բորբոքվածությունը, հանգստացնում և օգնում է փոքրացնել դեմքի մաշկի ծակոտիները։

Ապրեք առողջ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook