Wednesday, April 24, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Հետծննդաբերական դեպրեսիա տղամարդկանց մոտ

Հայտնի փաստ է, որ շատ մայրեր հետծննդաբերական դեպրեսիա են ունենում, իսկ ի՞նչ կասեք հայրերի մասին…

Վերջերս Ամերիկայում իրականացված հետազոտության համաձայն՝ հայրերի 10%-ը երեխայի ծնվելուց առաջ կամ հետո ունենում է դեպրեսիա: Բոլորը գիտեն, որ կանանց հորմոնները հաճախ են փոփոխվում հղիության ընթացքում և դրանից հետո: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հորմոնների փոփոխություն տեղի է ունենում նաև հայրերի մոտ:

Սակայն մեղքը բարդել միայն հորմոնների վրա, սխալ է: Շատ տղամարդիկ սովոր են իրենց կողակցի ուշադրությանը, որը փոխվում է, երբ ծնվում է երեխան: Եվ եթե մայրերը կապվում են երեխայի հետ շատ արագ, ապա հայրերի դեպքում կարող է ժամանակ պահանջվել: Հայրերը, այսպես ասած, իրենց երրորդական են զգում այդ ընթացքում: Հայրերի մոտ դեպրեսիայի առաջացման պատճառներից է նաև ճնշումը, որը նրանք զգում են երեխայի հետ կապված ծախսերի պատճառով: Նորաթուխ ծնողները հիմնականում ունենում են քնի և սեռական կյանքի պակաս, ինչը չի կարող չանդրադառնալ նրանց տրամադրության վրա:

Դեպրեսիայի նախանշանները տարբեր են կանանց և տղամարդկանց մոտ: Սակայն տղամարդկանց մոտ հաճախակի հանդիպող նշաններից են՝

  • բարկություն, ագրեսիա

  • հետաքրքրության նվազում աշխատանքի կամ սիրելի զբաղմունքի նկատմամբ

  • անընդհատ աշխատելու ցանկություն

  • տխրության զգացողություն, հուսահատություն

  • միայնակ մնալու ցանկություն

Ի դեպ, այն տղամարդիկ, որոնք նախկինում ունեցել են դեպրեսիա, առավել հակված են հետծննդաբերական դեպրեսիայի:

Նյութը ՝ doctors.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook