Friday, March 29, 2024
ՆորություններԺամանց

Հիլի բուժիչ հատկությունները

110513234398Հիլը` կարդամոնընուրբ ու հագեցած բույրով, քաղցր, տտպող համով համեմունքը է, որն ունի  բավականին լայն դիապազոնով բուժիչ հատկություններ։ Սովորաբար հանդիպում է հիլի 2 տեսակ՝սև և կանաչ:Կանաչ հիլը հիմնականում աճում է Հնդկաստանում և Մալայզիայում: Սև հիլը, որը  աչքի է ընկնում ավելի «բարդ» ու ուժեղ բույրով,  աճում է Ավստրալիայում և արևադարձային Ասիայում:

Հիլի սերմերը պարունակում են՝ 3-8% արժեքավոր եթերայուղեր, ածխաջրեր, սպիտակուցներ ու սննդային մանրաթելեր, վիտամիններ В1, В2, В3 և վիտամին С ,ցինկ, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում, նատրիում, կալիում, պղինձ, մանգան և երկաթ

Այուրվեդայի համաձայն (Հին Հնդկաստանի ավանդական բժշկությունը) հիլը զգալիորեն նպաստում է ուղեղի պարզությանն ու ակտիվությանը, բարելավում է ուղեղի արյան շրջանառությունը, խթանում է սրտի աշխատանքն ու առաջացնում է թեթևության ու բարեկեցության  զգացողություն, իսկ ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում հիլը  դեղագործների  կողմից պաշտոնապես ճանաչվել է   որպես մարսողական համակարգի արոմատիկ  տոնիկ:

High-Quality-Fresh-Green-CardamomԿանաչ հիլը հանդիսանում է շնչառության լավագույն թարմեցնող միջոցը: Թարմ շնչառության համար բավական է ծամել  2-ից 3 հատ սերմ: Դա նաև շատ օգտակար է առավոտյան թուլության, ալարկոտության ու շատակերության հետևանքով առաջացած վիճակի կարգավորման  համար, հատկապես, եթե սնունդը ճարպոտ է:

Հիլը կամ ինչպես այն անվանում են արևելքում «դրախտային  ցորենը» հանդիսանում է ամենարդյունավետ համեմունքներից մեկը, որն օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ և ազատվել անգամ վաղուց կուտակված ճարպերից ու ձեռք բերել հիանալի արդյունք կարճ ժամանակում: Որպեսզի հնարավոր լինի հասնել տեսանելի արդյունքների, հարկավոր է պարզապես այդ սերմերն ավելացնել օրվա ընթացքում օգտագործվող  սննդի մեջ:

Հիլը ունի սուր և  քաղցր համ: Այն սնուցում է պլազման, արյունը,ոսկրածուծը, նյարդային բջիջները և դրական է ազդում, մարսողական,  միզասեռական, շնչառական, արյունատար և նյարդային համակարգերի վրա: Այն խթանում է մարսողությունը և ընդգրկվում է հակավիրուսային թեյերի բաղադրության մեջ:

Այուրվեդում  հիլը օգտագործվում է մրսածության, հազի, բրոնխիտի, ասթմայի, համի կորստի, վատ մարսողության, ստամոքսի խանգարման դեպքում: Այն օգտագործում են  շագանակագեղձի բուժման  ու փայծաղի ամրացման համար: Հիլի եթերայուղը օգնում է ազատվել  փայծաղում  ու թոքերում կուտակված  լորձից:

*Աղացած հիլի, չոր աղացած կոճապղպեղի ու մեխակի   հումքից պատրաստված բուրումնավետ թեյը օգնում է ազատվել որովայնի ցավերից (շատ ուտելուց կամ ստամոքսի խանգարումից) ու նպաստում է աղիների լավ աշխատանքին:

*Սուրճի մեջ ավելացրած հիլը օգնում է  վերացնել սուրճի  մեջ առկա տոքսիները:
Հիլի մի քանի  սերմերը կարող են ազատել սրտխառնոցից ու կանգնեցնել փսխումը և համաձայն բժիշկների  վերջերս կատարած հետազոտության, այն հանդիսանում է նաև սրտի համար հիանալի տոնիկ:

*Հիլի սերմերը կարող են օգնել ազատվել նաև բերանի տհաճ հոտից, ազատել առավոտյան թուլությունից ու անտարբերությունից: Այն նաև բուժում է  ուժեղ թքարտադրությունը:

*Հիլի ու դարչինի  թուրմով բերանի խոռոչի ողողումը  օգնում է ազատվել ֆարինգիտից, կոկորդի չորությունից և հանդիսանում է շատ արդյունավետ պաշտպանիչ միջոց  գրիպի դեմ:

*Ամեն օր օգտագործեք 4-իվ 5 հատ սև հիլի սերմեր ու 1 թ/գ մեղր և դուք կբարելավեք ձեր տեսողությունը, կամրապնդեք  նյարդային համակարգն ու  կկանխեք ձեր օրգանիզ վնասակար բակտերիաների թափանցումը:

Հիլը նվազեցնում է օրգանիզմում ջրի ու լորձի պարունակությունը:

Հիլով թեյը օգնում է միզարձակման  պահպանման հետ կապված խնդիրների, ցիստիտի, ուրետրիտի դեպքում և թողնում է հակաբորբոքային ազդեցություն:

cardamonԹեյի հետ  թրմած մի պտղունց աղացած հիլը հաղորդում է թեյին շատ հաճելի  թարմ բույր: Այդ բուրումնավետ թեյը  կիրառվում է նաև որպես  դիզենտերիայի, ստամոքսի խանգարման, ուժեղ սրտխփոցի  դեպքում օգտագործվող միջոց: Այն նաև կիրառվում է որպես շատ լավ  տոնուսը բարձրացնող միջոց, որը օգնում է ազատվել աշխատանքային օրվա ընթացքում առաջացած դեպրեսիայից ու հոգնածությունից:

Մի պտղունց աղացած հիլը  եռացրած կաթի մեջ ավելացնելու դեպքում  կարող եք ստանալ շատ համեղ, թեթև յուրացվող միջոց,  քանի որ հիլը չեզոքացնում  է կաթի լորձ առաջացնելու  հատկյությունները:

Հիլը օժտված է նաև ցավազրկող հատկություններով, այն օգնում է ազատվել ատամի ու ականջի ցավից:

Հիլի յուղը օգտագործվում է մարմնի ցավերի դեպքում վանաներ ընդունելու համար։ Այն նաև կիրառվում է ինհալացիայի ու արոմաթերապիայի համար:

Հիլի  օգտակար հատկությունների մասին կարելի է անվերջ խոսել, քանի որ այն յուրահատուկ համեմունք է: Օրինակ  դեղամիջոցների ու արոմատիկ բույսերի ուսումնասիրության համառուսական գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները իրականացրել են  հիլի հատկությունների վերաբերյալ հետազոտություն: Նրանք բույսը դրել են փակ  խցիկում, որի օդը վարակել են վտանգավոր միկրոօրգանիզմներով: Հետազոտության ավարտից հետո պարզվել է, որ  խցիկում, որտեղ որ գտնվում է հիլը,  միկրօրգանիզմների քանակությունը զգալիորեն ավելի քիչ է, քան ստուգիչ խցիկում:

 

Աղբյուրը՝    fithacker.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook