Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Հինգ արդյունավետ բնական միջոց աչքերի քորը մեղմելու համար

Աչքերի քորը բավական տհաճ ու տարածված խնդիր է, որից ազատվելու համար մարդիկ հաճախ կիրառում են հատուկ դեղամիջոցներ, սակայն մասնագետները վստահ են, որ այս տհաճ խնդրից կարելի է հեշտությամբ ազատվել շատ ավելի անվնաս ու հասանելի բնական միջոցներով։ Ընդ որում՝ դրանք ոչ միայն չեն առաջացնում կողմնակի բարդություններ, այլև իրենց արդյունավետությամբ չեն զիջում դեղորայքին։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն բնական միջոցներն աչքերի քորը մեղմելու և տհաճ զգացողություններից ազատվելու համար։

Հալվե վերայի հյութ

Աչքերի քորը մեղմելու լավագույն միջոցներից մեկը հալվե վերան է։ Հարկավոր է երկու ճաշի գդալ (մոտ 60 գրամ) հալվե վերայի գելին ավելացնել ¼ բաժակ (մոտ 62 մլ) ջուր ու սառույցի չորս կտոր, այնուհետև կոտորակիչի օգնությամբ բոլոր բաղադրիչները մանրացնել ու խառնել և ստացված խառնուրդն օգտագործել կոմպրեսներ դնելու համար։ Անհրաժեշտ է բամբակյա սկավառակները թրջել այս խառնուրդով, դնել կոպերին ու թողնել 10 րոպե։ Անհրաժեշտության դեպքում պրոցեդուրան կարելի է կրկնել օրական երկու անգամ։

Համեմի սերմեր

Այս համեմունքն օժտված է հակաբորբոքային ու հակաբակտերիալ հատկություններով, ինչի շնորհիվ օգնում է շատ արագ ազատվել աչքերի քորից։ Այն հատկապես արդյունավետ է ինֆեկցիոն բնույթ կրող քորի դեպքում։ Բացի այդ, այս սերմերն օժտված են նաև խոնավացնող հատկություններով, ինչի շնորհիվ օգնում են ազատվել չորությունից ու խթանում են արտասուքի արտադրությունը։ Աչքերի քորը համեմի սերմերի օգնությամբ մեղմելու համար հարկավոր է մի բաժակ եռման ջրին ավելացնել մեկ ճաշի գդալ համեմի սերմ, թրմել մինչև հեղուկը սառչի, այնուհետև քամել թուրմն ու օգտագործել աչքերը լվանալու համար։ Ցանկության դեպքում կարելի է ստացված թուրմից 2-3 կաթիլ կաթեցնել աչքերի մեջ։

Երիցուկի թուրմ

Շատ օգտակար կարող է լինել նաև երիցուկի թուրմը, որը պատրաստելու համար հարկավոր է մի բաժակ (250 մլ) ջուրը եռացնել, ավելացնել երկու ճաշի գդալ երիցուկի ծաղիկներ (մոտ 20 գրամ) և թողնել թուրմը սառչի սենյակային ջերմաստիճանի պայմաններում։ Բամբակյա սկավառակները թրջել այս թուրմով ու դնել կոպերին։ Ցանկության դեպքում թուրմը կարելի է որոշ ժամանակ թողնել սառնարանում և օգտագործել սառը կոմպրեսների տեսքով։

Սառը կաթ և վարդի ջուր

Այս բաղադրիչների խառնուրդը նույնպես կօգնի մեղմել քորը։ Հարկավոր է խառնել ¼ բաժակ սառը կաթն ու մեկ բաժակ վարդի ջուրը, այնուհետև բամբակյա սկավառակները թրջել այս խառնուրդով, դնել կոպերին ու թողնել 10-15 րոպե։

Հոռոմ-սամիթի (фенхель) սերմեր 

Այս սերմերը հիանալի բնական միջոց են աչքերի առողջության վերականգնման ու չորությունից ազատվելու համար, ինչը պայմանավորված է նրանով, որ հոռոմ-սամիթի սերմերն օժտված են հակաբորբոքային հատկություններով։ Հարկավոր է մեկ ճաշի գդալ սերմերը թրմել մի բաժակ եռման ջրում, թողնել հեղուկը սառչի, այնուհետև բամբակյա սկավառակները թրջել այս թուրմով, դնել կոպերին ու թողնել 15 րոպե։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել օրական երկու անգամ։

Նյութի աղբյուրը՝ The Health Site

Leave a Reply

x Close

Like Us On Facebook