Friday, March 29, 2024
ՆորություններԺամանց

Հիշարժան փաստեր

-Ամենահին խաղալիքը, որը հնագետների կողմից հայտնաբերվել է հնագույն Պարսկաստանի տարածքում եւ այժմ պահվում է Լուվրում, 3000 տարվա պատմություն ունի:

-Ինդիգո երեխաներ եղել են միշտ եւ բոլոր քաղաքակրթությունների ժամանակ: Այսպիսի երեխաները համարվում էին հանճարներ կամ էլ մոլեռանդներ: Մոցարտը, Լեոնարդո դա Վինչին եւ Լոմոնոսովը տիպիկ ինդիգոներ են եղել:

– Վերջերս ԱՄՆ-ում մոդայիկ է դարձել երեխաներին կոչել հայտնի ապրանքանիշերի անուններով: Ամենից շատ գրանցվել են աղջիկներ՝ «Շանել», «Արմանի», «Դիոր», եւ տղաներ` Nike, BMW, Reebok անուններով:

-ԵՄ չափանիշների համաձայն՝ որպեսզի երեխան փորձի պոկել թավշե խաղալիքի գլուխը, պետք է գործադրի ձեռքերի 10 կիլոգրամանոց ուժ:

– 20-րդ դարում մահապատժի ենթարկված ամենաերիտասարդ ամերիկացին 14-ամյա սեւամորթ Ջորջ Ստիննին էր, որին ձերբակալել էին 1944 թ. երկու սպիտակամորթ աղջիկների սպանության կասկածանքով: Ստանդարտ էլեկտրական աթոռը նրա համար շատ մեծ էր, եւ որպեսզի նրան բարձրացնեին, տակը դրել էին Աստվածաշունչը, որը նա իր հետ տարել էր բանտախուց:

– Ծննդաբերությունների քանակով ռեկորդ սահմանած կինը եղել է ռուս գյուղացի Ֆյոդոր Վասիլեւի կինը, ով կարողացել է լույս աշխարհ բերել 69 երեխայի: Այս փաստն արձանագրվել է մոտ 200 տարի առաջ: Ընդ որում` կինը ծննդաբերել է 27 անգամ` 16 երկվորյակ (համաշխարհային ռեկորդ), 7 եռյակ, 4 քառյակ: Ողջ են մնացել 67-ը:

-Բազմաթիվ մանկաբույժների կարծիքով` ի տարբերություն արհեստական սնուցում ստացած երեխաների, կրծքի կաթով կերակրված երեխաներն ավելի պատրաստակամորեն են ընդունում բազմազան այլ սննդամթերքներ, երբ նրանց կտրում են կրծքի կաթից: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ կրծքի կաթի համը լինում է տարբեր, մինչդեռ արհեստական սնուցում ստացած երեխաների կաթը միշտ ունենում է նույն համը:

Նյութի աղբյուրը` armenpress.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook