Thursday, April 18, 2024
ՆորություններԺամանց

Հիպոկրատ կամ Հիպոկրատես

oath-01Հիպոկրատը կամ Հիպոկրատեսը  (մոտ. 460 մ.թա., Կոս կղզի – մոտ. 377 մ.թ.ա., Լարիսա), անտիկ հույն բժիշկ, փիլիսոփա, անտիկ բժշկության ռեֆորմատոր, համարվում է բժշկության հայրը։ Նա բժշկությունն ազատել է քրմական ազդեցքւթյունից և որոշել նրա ինքնուրույն զարգացման ուղին։ Նա հիվանդությունը դիտել է որպես զարգացող երևույթ և ժխտել է նրա գերբնականությունը։ Նրա նշանաբանն է՝ բուժել մարմինն ամբողջությամբ, ոչ թե՝ մասամբ։ Հիպոկրատի երդումը տարածված է ողջ աշխարհում, և արտասանվում է աշխարհի գրեթե բոլոր բժշկական համալսարանների ավարտական հանդեսներում։ Ծնվել է Կոս կղզում, բժշկի ընտանիքում։ Ենթադրում են, որ նա պատկանում էր ժառանգական բժիշկների ընտանիքի 17րդ սերնդին։ Բժշկական կրթություն ստացել է հոր մոտ, ծնողների մահից հետո՝ շարունակել Աթենքում։ Հետագայում շրջել է Հունաստանում, Եգիպտոսում, Փոքր Ասիայում, Լիբանանում, եղել Սև ծովի ափերին, սկյութացիների մոտ և ծանոթացել Առաջավոր Ասիայի ու Եգիպտոսի ժողովուրդների բժշկությանը։

Հիպոկրատը սովորեցնում էր, որ բժիշկը պետք է բուժի ոչ թե հիվանդությունը, այլ՝ հիվանդին, ուշադրություն դարձնելով օրգանիզմի անհատական առանձնահատկությունների և արտաքին միջավայրի վրա։ Հիպոկրատը համարվում է բժշկական աշխարհագրության նախահայրը։ Հիպոկրատը ըստ կոնստիտուցիայի մարդկանց բաժանել է 4 խմբի՝ սանգվինիկներ, խոլերիկներ, ֆլեգմատիկներ և մելանխոլիկներ, նշելով, որ յուրաքանչյուր խումբ որոշակի հիվանդությունների նկատմամբ ունի նախատրամադրվածություն։ Հիպոկրատը մշակել է ախտորոշագիտության կարևոր հարցերը, հաստատել հիվանդության զարգացման հիմնական շրջանները, ստեղծել ուսմունք կանխագուշակման մասին (պրոգնոստիկա) և սկիզբ դրել հիվանդության ընթացքի նկարագրմանը (հիվանդության պատմություն

170px-HippocraticOathՀիպոկրատի հիվանդների հետազոտման ժամանակ օգտվել է զննման, շոշափման, ընդբախման և լսելու մեթոդներից։ Նկարագրել է բազմաթիվ ախտանշաններ և ախտանշախմբեր։ Հիվանդության պատճառները բաժանել է 2 խմբի՝ ընդհանուր, գերազանցապես արտաքին (կլիմայի, օդի, ջրի, սննդի ազդեցություն) և անհատական (տարիք, սեռ, սովորություններ, ժառանգականություն)։ Առաջ է քաշել բուժման սկզբունքներ՝ օգուտ տալ և չվնասել, հակադիրը բուժել հակադիրով, օգնել բնությանը և, պահպանելով զգուշություն, խնայել հիվանդին։ Հիպոկրատը հայտնի է եղել նաև որպես նշանավոր վիրաբույժ։

Մշակել է վիրակապերի կիրառման, կոտրվածքների և հոդախախաերի (օգտվելով ձգման եղանակից, շինայից, հատուկ սարքերից), վերքերի, թութքի, էմպիեմայի բուժման եղանակներ։ Հիպոկրատի անվան հետ են կապում բժշկի երդումը։ ժամանակակից բժշկության մեջ պահպանվել են մի շարք տերմիններ՝ Հիպոկրատի երդում, Հիպոկրատի ժողովածու, Հիպոկրատի դեմք, Հիպոկրատի եղունգ, Հիպոկրատի աթոռ, Հիպոկրատի ծւիման աղմուկ ևն։ Հաշվի առնելով բացառիկ ծառայությունները համաշխարհային բժշկագիտության համար՝ Հիպոկրատին անվանում են բժշկության հայր։ Հիպոկրատի աշխատությունները նպաստել են նաև միջնադարյան Հայաստանի բժշկագիտության զարգացմանը։

Hippocratic-Oath-GOR-82647-11

Հիպոկրատի աշխատությունները

  • Հոդավորումների ուղղումը
  • Կոտրվածքներ
  • Գւխի վերքեր
  • Համաճարակներ
  • Պրոգնոստիկա

Դիետան սուր հիվանդությունների ժամանակ

Աֆորիզմներ

Բժիշկը փիլիսոփա է. չէ՞ որ չկա մեծ տարբերություն իմաստնության և բժշկության միջև։

Բժիշկը պետք է պահպանի ձեռքերը՝ մաքուր, իսկ խիղճը՝ անբիծ։

Բժշկությունը, իրավամբ, ամնեաազնվագույնն է բոլոր արվեստներից։

Բոլոր գիտություններից բժշկությունն ամենաազնվագույնն է։

Երբ բժիշկը չի կարող օգուտ տալ, թող չվնասի։

Ինչ տուն էլ մտնեմ, կմտնեմ միայն հօգուտ հիվանդի։

Հակադիրը բժշկում է հակադրությունը։

Ոչ հագեցածությունը, ոչ սովը և այլ ոչինչ լավ չեն, եթե անցնում ես բնության սահմանը։

Մի վնասիր

Հարբեցողությունը՝ թուլության և երեխաների հիվանդության պատճառ է

Leave a Reply

x Close

Like Us On Facebook