Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

ՀԻՎԱՆԴԻ ԴՐԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ԴԵՂԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Եվրոպացի գիտնականների խումբը հետազոտություն է իրականացրել, որպեսզի պարզի, թե որքանով է դրական տրամադրվածությունն ազդում բուժման արդյունավետության վրա: Պարզվել է, որ հիվանդի բուժվելու հավատն ու հույսը ոչ կապաս կարեւոր գործոն են, քան դեղի արդյունավետությունը:

Այս հետազոտությունը եւս մեկ անգամ հաստատել է այն վարկածը, որ շատ բան կախված է հենց հիվանդից, այլ ոչ միայն բժիշկներից ու դեղերից:

Հավատը, որ դեղը դրական ազդեցություն է ունենալու, է՛լ ավելի արդյունավետ է դարձնում դրա ազդեցությունը: Իսկ այն հիվանդները, ովքեր հոռետեսությամբ են վերաբերում բժշկությանն ու դեղերին, նվազեցնում են բուժման շանսը:

Դա ապացուցելու համար գիտնականներն իրենց փորձի համար հավաքագրել են 22 կամավորների, որի ժամանակ նրանց մաշկի մի փոքրիկ հատվածում այրվածք են առաջացրել: Դրանից հետո նրանց կամ ցավազրկող են ներարկել, կամ որեւէ ազդեցություն չունեցող հաբ տվել: Փորձի մասնակիցները կարողացել են գնահատել ցավի աստիճանը 100-բալանոց սանդղակով:

Երբ կամավորներն իմացել են, որ իրենց ցավազրկող են ներարկել, նրանք իրենց ցավը ցածր են գնահատել: Իսկ երբ գիտնականները նրանց թյուրիմացության մեջ են գցել, թե ցավազրկող չեն ներարկել, թեեւ ներարկած են եղել, կամավորներն ավելի ուժեղ ցավ են զգացել:

Onlineapteka

Leave a Reply

x Close

Like Us On Facebook