Thursday, April 25, 2024
Նորություններ

ՀՀ ԱՆ ‹‹Մաշկաբանության և սեռավարակաբանության ԲԿ›› նշում է հիմնադրման 95 ամյակը

ՀՀ ԱՆ ‹‹Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը›› նշում է Հայաստանի Հանրապետությունում մաշկասեռավարակաբանական ծառայության և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ‹‹Մաշկաբանության և սեռավարակաբանության›› ամբիոնի հիմնադրման 95 ամյակը:
Միջոցառումը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին՝ ՀՀ ԱՆ ‹‹Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի›› նիստերի դահլիճում:
1921թ.-ին Երևանի քաղաքային ամբուլատորիայում բացվել է մաշկավեներաբանական կաբինետ, որը հետագայում մաշկասեռավարակաբանական ծառայության ստեղծման հիմք է հանդիսացել։ Կաբինետի վարիչը դոցենտ Դ. Տեր-Գրիգորյանն էր, ով բժիշկների համար եռամսյա վերապատրաստումների դասընթացներ է կազմակերպել: Արդյունքում` մաշկավեներաբանական կաբինետներ են ստեղծվել Երևանի, Լենինականի և Կիրովականի քաղաքային ամբուլատորիաներում:
Նույն ժամանակահատվածում հիմնադրվել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը, որտեղ նաև մաշկավեներոլոգիա է դասավանդվել:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook