Friday, March 29, 2024
Նորություններ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի աշխատանքային 100-օրվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքներ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնավարման 100-օրվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքները ներառում են ոլորտի ամենատարբեր օղակներ: Դրանք համառոտ ներկայացված են ստորեւ:

  • Սրտի ստենտավորման գների զգալի նվազեցում` բանակցությունների եւ ծախսերի օպտիմալացման արդյունքում. հուլիսի 1-ից պետպատվերի շրջանակներում ստենտավորումը ոչ դեղապատի փոխարեն կիրականացվի դեղապատ ստենտով, շուրջ 750 հազար դրամով՝ նախկին 1 մլն 80 հազար  դրամի փոխարեն:
  • Առողջության առաջնային պահպանման օղակի աշխատավարձերի 15 տոկոսով բարձրացում` ներքին տնտեսումների հաշվին:
  • Տուբերկուլոզի ազգային կենտրոնում աշխատավարձերի բարձրացում ծախսերի արդյունավետ կառավարման շնորհիվ:
  • Ծխախոտի բացասական ազդեցության նվազեցման մասին օրենքի նախագծի մշակում, հանրային ակտիվ քննարկումներ, իրազեկման աշխատանքներ
  • Նպատակային կլինիկական օրդինատուրայի տեղերի կտրուկ ավելացում` 35-ից հասցնելով 50-ի
  • Հանրապետությունում համաճարակային իրավիճակի վերահսկողության ուժեղացում` պայմանավորված աղիքային վարակների սեզոնային եւ էնտերովիրուսների ընդհանուր ակտիվացմամբ
  • Մանկական եւ մայրական մահացության ամեն դեպքի առանձին քննարկման մեխանիզմի ներդրում
  • Դեղերը դեղատոմսով դուրս գրելու կարգի նախագծի մշակում, հանրային ակտիվ քննարկումներ
  • Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման կազմակերպում` տեխնիկական եւ տվյալների անվտանգության խնդիրների շտկում
  • Միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների միջոցով առողջապահական ապահովագրության համակարգի ընդլայնման առարկայական քննարկումներ
  • «Հոգեբուժության մասին» օրենքի լրամշակում,
  • Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի վերանորոգման, բարեկարգման աշխատանքների մեկնարկ` ներքին ֆինանսական տնտեսումների միջոցով
  • Պետպատվերով սպասարկվող հիվանդների առցանց հերթագրման համակարգի ներդրում` բացառելու բուժհիմնարկների կողմից անհիմն մերժումները եւ անհարկի հետաձգումները
  • Պատվաստումների ընթացակարգի փոփոխություն` անցում հնգավալենտից վեցավալենտի
  • Ուսումնասիրություններ բուժհաստատություններում` մոնիթորինգի համակարգի ներդրմամբ
  • Համակարգային փոփոխություններ առողջապահության նախարարության ենթակա հիմնարկներում (Արյունաբանական կենտրոն, Տուբերկուլոզի ազգային կենտրոն, ՀԱՊԱԿ)
  • Սեւանա լճի ջրի որակական մոնիթորինիգ, բնակչության իրազեկման բարձրացում
  • «Կուրության կանխարգելման» ծրագրի ֆինանսական բլոկի վերանայում, ծրագրային խնդիրների շտկում
  • Ակտիվ հանգստի շրջանում Սեւան-Երեւան մայրուղու վրա շտապօգնության մեքենաների կայանում, արտերկիր մեկնողներին տարբեր երկրների համաճարակային վիճակի մասին իրազեկում, պատվաստումների կոչ
  • Կլինիկական միջազգային ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրմանն ուղղված քայլեր, քննարկումներ
  • Շտապօգնության մեքենաների ստացում և բաշխում` թարմացնելու հանրապետության ողջ ավտոպարկը
  • Արագածոտնի Կոշ համայնքի «Արմենակ և Աննա Թադեոսեանների բուժկենտրոն-հիմնադրամի» պետական ֆինանսավորման ավելացում` 29.4 մլն դրամին ավելացնելով ևս 20 մլն դրամ` սպասարկելու նաեւ Օշականի հաշմանդամ երեխաներին, կրճատելու հերթերն ու ապահովել վերականգնողական բուժման մատչելիությունը
  • Շուկայում կասկածելի ծագման դեղերի խմբաքանակի հայտնաբերում` ապօրինի ներկրման փաստի արձանագրում
  • Վրաստան պաշտոնական այց, գործակցության պայմանավորվածություններ
  • Ամստերդամ աշխատանքային այց,  ՄԻԱՎ…ՁԻԱՀ-ի հակազդման գործում Հայաստանի փորձի եւ կատարվող աշխատանքների ներկայացում
  • Այցեր հանրապետության բոլոր մարզեր եւ Արցախ`տեղական խնդիրներին ու բուժհաստատությունների պայմաններին տեղում ծանոթանալու եւ խնդիրներին կոնկրետ լուծումներ տալու
  • Մեծ Բրիտանիայի հետ առողջապահական  կապերի հաստատում, որոնք մինչ այժմ բացակայել են
  • Ֆինանսական շտկումներ ծննդօգնության ոլորտի հատկացումներում
  • Բուժօգնության դեպքերի անհատական վարման (case managament) ինստիտուտի ներդրում`         կապված  Էլեկտրոնային առողջապահական համակարգի հետ.  Քաղաքացու`  հիվանդանոց դիմելու պահից սկսած դեպքը կլինի  բժիշկ-փորձագետի հսկողության ներքո` մինչև բուժման ավարտը:
  • Միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ակտիվ հանդիպումներ, առողջապահական առաջնահերթությունների եւ անելիքների քննարկում (ԱՀԿ, «Յունիսեֆ», ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, Հայ բժիշկների համաշխարհային կոմիտե, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիր, «Վորլդ Վիժն», IDEA,  «Բժիշկներ առանց սահմանների, Համաշխարհային բանկ,  Եվրասիական զարգացման բանկ, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ»:
  • Անվանի մասնագետների հետ հանդիպումների միջոցով ոլորտի առանցքային զարգացումների շուրջ քննարկումներ` Լորդ Արա Դարզի, Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի նախագահ Հարություն Արմենյան, Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի (ԱՄԻԿ) նախագահ Վիգեն Սեփիլյան,  IDeA-ի ի տնօրեն Րաֆի Պաղճեան, սփյուռքահայ բժիշկներ:
    Հանդիպումներ, քննարկումներ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի, ՀՀ-ում ՌԴ դեսպանի, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի, ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook