Friday, March 29, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

ՀՀ նախագահը Երեխաների տոնին նվիրված միջոցառմանը համբուրգեր պատրաստեց (լուսանկարներ)

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է «Օրրան» բարեգործական կազմակերպություն, ներկա է գտնվել փոքրիկների համար կազմակերպված տոնական միջոցառմանը:Այս մասին գրում է tert.am-ը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Նախագահը շնորհավորել է երեխաներին՝ տոնի կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել «Օրրան»-ի հիմնադիրներին և անձնակազմին՝ նրանց կողմից իրականացվող աշխատանքի համար:

Նախագահն ու տիկին Սարգսյանը համբուրգերներն են պատրաստել փոքրիկների համար, լսել նրանց կատարումները, նրանց հետ միասին կտրել տոնական տորթը: Տոնական միջոցառմանը, բացի «Օրրանի» սաներից, մասնակցել են նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ընտանիքների երեխաները:


Leave a Reply

x Close

Like Us On Facebook