Friday, March 29, 2024
Նորություններ

ՀՀ Նախագահն այցելել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին, այցելել է առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն:

Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի հիմնանորոգված բաժանմունքում, ծանոթացել կատարված աշխատանքներին և առողջապահական որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով ստեղծված պայմաններին:

Ոլորտի պատասխանատուները Նախագահին ներկայացրել են հիվանդների հետ աշխատանքն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով բաժանմունքում կատարված կառուցվածքային փոփոխություններն ու նորամուծությունները:

Նորաբաց բաժանմունքն ունի առանձին ընդունարան, էլեկտրոնային առողջապահական համակարգ և անհրաժեշտ պլանային հետազոտությունների սենյակներ:

 

 

Կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է վերջին տարիներին Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները և կենտրոնի գիտակլինիկական գործունեության, շենքային պայմանների, տեխնիկական վերազինման ուղղությամբ 2018 թվականին իրականացվելիք աշխատանքները:

Սերժ Սարգսյանը կարևորել է առողջապահական որակյալ ծառայությունների մատուցման ուղղությամբ իրականացված աշխատանքները և պատրաստակամություն հայտնել աջակցելու կենտրոնի հետագա զարգացման ծրագրերին:

 

 

 

 

 

 

 

 Սկզբնաղբյուր` president.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook